1

fb you od

Ընդունելություն Վրաց Պատրիարքարանում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Tolerantutyan or Patriarkaranu 

2016 թվականի նոյեմբերի 16-ին,   Հանդուրժողականության միջազգային օրվա առիթով, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների հոգևոր առաջնորդներին հրավիրել էր Պատրիարքարան: Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու և Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության համատեղ կազմակերպված ընդունելությունը Նորին Սրբությունն անվանեց մեծ և նշանակալից օր, քանզի այն միավորել է տարբեր դավանանքների և ազգերի մարդկանց, ընդգծել Վրաստանի բազմադարյա միասնությունն ու երկրի ավանդույթը:

Հանդիպմանը հրավիրված կրոնական փոքրամասնությունների առաջնորդները հաստատեցին, որ այս հանդիպումը՝ Համայն Վրաց Պատրիարքի նախագահությամբ, լավագույն ապացույցն է, որ տարբեր կրոնների և ազգերի միջև փոխադարձ սիրո և հանդուրժողականության վրա հիմնված հարաբեերությունները այլընտրանք չունեն:  

Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն նշեց, որ այսօր պետությունը պաշտպանում և շարունակում է այն ավանդույթը, ինչը մեր նախնիները ստեղծել են տարբեր ազգերի և կրոնի ներկայացուցիչների հետ միասին բազում դարերի ընթացքում: Երկրի կրոնական քաղաքականությունը, լինի դա տարբեր Եկեղեցիների, կրոնական համայնքների ֆինանսական աջակցությունը, թե սեփականության վերադարձի կարգավորումը,հիմնվում է խաղաղ համակեցության, մեզանից յուրաքանչյուրի կրոնի և դավանանքի ազատության վրա:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, հանդիպմանը մասնակցեց Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը: Հայր Սուրբը նախ Իլիա Բ Պատրիարքին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրական սերն ու ողջույնները, ինչպես նաև Վազգեն Սրբազանի՝ արևշատության և քաջառողջության մաղթանքները:

Խորեն վարդապետն իր խոսքում ի մասնավորի ասաց. «...Երբեմն մարդիկ կամ համայնքները իրար չեն ընդունում, չեն սիրում, որովհետև իրար չեն ճանաչում: Երբեմն շփումների և երկխոսության բացակայության պատճառով մենք իրար չենք ճանաչում: Մեկին հանդուրժելու և ընդունելու համար, պետք է ճանաչել նրան, ծանոթանալ նրա հետ:Միշտ խոսելը միմյանց հետ ավելի լավ է, քան չխոսելը: Ինչպես ասում է Դալայ Լաման, «Ավելի լավ է մարդիկ իրար հետ խոսեն, քան իրար մասին»: Ուստի, թող որևէ կարծրատիպ կամ բարդույթ չխանգարի, որպեսզի մենք կարողանանք իրար հետ երկխոսել, շփվել և հանդուրժել»:     

Մեծարգո  Զազա Վաշախմաձեն կրոնական կազմակերպություններին առաջարկեց նման հանդիպումները դարձնել ավանդական և ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել Վրաստանի կրոնական համայնքներից մեկում, բոլորի մասնակցությամբ՝ հաստատելով միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը և սերը: 

1 2 3 4 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)