1

fb you od

Վիրահայոց թեմի եկեղեցիներում ընթերցվեց Սրբատառ Կոնդակ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Kondak 

2016 թվականի հոկտեմբերի 9-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագ:

Հընթացս Սուրբ Պատարագի՝ ‹‹Էջ Միածինն ի Հօրէ›› շարականի երգեցողության ներքո խորան բարձրացվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակը Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի առիթով: Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ ընթերցվեց Սրբատառ կոնդակ:

Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագի ժամանակ հոգևոր հայրերի կողմից ընթերցվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի Սրբատառ կոնդակը: 

653546345 DSC07846 IMGP0051 IMGP0052 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)