1

fb you od

Վիրահայոց թեմը մասնակցեց Վրաստանում Հռոմի պապին նվիրված միջոցառումներին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

14445126 1314622385216029 3377523660075160699 o 

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հրավերով, 2016 թվականի սեպտեմբերի 30-ին, Վրաստան ժամանեց Հռոմի պապը: Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Վրաստանում երկօրյա հյուրընկալության պատվին կազմակերպված միջոցառումներին իր մասնակցությունն ունեցավ Վիրահայոց թեմը:

Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը Միրզախանյանը, հրավիրված լինելով հյուրընկալության առիթով կազմակերպված միջոցառումներին, ներկա գտնվեց Վրաստանի նախագահի նստավայրում Սրբազան քահանայապետի հետ երկրի նախագահի, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների հանդիպմանը:

Վազգեն Սրբազանը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանում մասնակցեց նաև Համայն Վրաստանի կաթողիկոս –պատրիարք Իլիա Երկրորդի կողմից Հռոմի պապի պատվին կազմակերպված ընդունելությանը:

Վիրահայոց թեմի հավատացյալները Թեմի առաջնորդի գլխավորությամբ ներկա գտնվեցին Թբիլիսիի Մ.Մեսխիի անվան մարզադաշտում Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին, որի ավարտին Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը Հռոմի Ֆրանցիսկոս պապին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնները: Միջոցառումներին Վիրահայոց թեմի առաջնորդին ուղեկցում էին առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը և Թեմի իրավական և համագործակցության հարցերի բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը:

Վիրահայոց թեմն իր աջակցությունը բերեց նաև Հռոմի պապի ժամանման աշխատանքներին, որոնց մեջ ընդգրկված էին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների երգչախմբերը և Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ակտիվիստները:

1 2 1 3 1 4 1 5 

1 6 IMG 4736 IMG 20160930 172516 0001 

0002

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)