1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդի այցը Մառնեուլի շրջանի Շահումյան ավան PDF Տպել Էլ.փոստ

glxavor 

2016 թվականի մայիսի 28-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ավելի քան 50 թբիլիսահայ ուխտավորների հետ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Ելն ի Վիրապի տոնի առիթով ուխտի գնաց Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլի շրջանի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Թբիլիսահայ ուխտավորներով և տեղի հավատացյալներով լեցուն Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Հընթացս Սուրբ Պատարագի՝ Պատարագիչ Խորեն վարդապետն իր պատգամում ի մասնավորի նշեց, որ այսօրը եռակի տոնական է շահումյանցիների համար. նախ և առաջ սա մեր հավատքի Հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Ելն ի Վիրապի տոնն է , երկրորդ որ Վիրահայոց թեմի առաջանորդ Վազգեն Սրբազանն իր օրհնությունն ու սերն է բերել շահումյանցիներին և երրորդ, որ Թբիլիսիի հավատացյալները ուխտի են եկել Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Ելն ի Վիրապի տոնի մասին, հորդորելով հավատացյալներին Հայոց Առաջին Հայրապետի օրինակով հավատարիմ մնալ Քրիստոսի Սուրբ Ավետարանին և երբեք չընկրկել դժվարությունների առաջ:

Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսն իր օրհնությունը բաշխեց ներկաներին և շնորհավորեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչի Ելն ի Վիրապի տոնի և Հայաստանի Հանրապետության պետականության վերականգնման օրվա կապակցությամբ: Սրբազան Հայրը բարձր գնահատեց շահումյանցի հավատացյալների մասնակցությունը Աստվածամոր անունը կրող զորավոր տաճարում մատուցվող Սուրբ Պատարագին, հորդորեց նրանց հավատարիմ մնալ իրենց Սուրբ Եկեղեցուն, սերունդներին դաստիարակել քրիստոնեական հավատքով, հայրենիքի ու ծնող ժողովրդի նկատմամբ մեծ սիրով: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախմբի մասնակցությունը Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին, ինչը առավել հոգեպարար դարձրեց հոգևոր արարողությունը և հայցեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունն ու զորակցությունը: 

DSC06727 DSC06735 DSC06773 DSC06779 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)