1

fb you od

Մայիսյան Եռատոնը Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

eraton 

Մայիսյան Եռատոնը դա ֆաշիզմի դեմ Հաղթանակին, Շուշիի ազատագրմանը, Արցախյան բանակի կազմավորման՝ Երկրապահի օրվան նվիրված տոնական միջոցառումների միասնությունն է,: Մայիսյան «Եռատոնի» նշանավորումը Վիրահայ համայնքում, ի մասնավորի թբիլիսահայ հասարակայնության մոտ մեկնարկեց դեռևս 2016 թվականի մայիսի 7-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումով, որի մասին լրատվության հետ կարող եք ծանոթանալ http://armenianchurch.ge/hy/lurer/34-news/1117-shushi24- հղումի վրա:

«Ալիքմեդիա» Վրաստանում հայկական լրատվական պորտալի և «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ, Թբիլիսիի Ակակի Խորավայի անվան դերասանի տանը մայիսի 8-ին, տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանական բանակի հիմնադրմանը նվիրված տոնական համերգ հատուկ հյուր Ռուբեն Հախվերդյանի մասնակցությամբ, որտեղ հնչեցին ռազմա-հայրենասիրական, խոհա-փիլիսոփայական և սիրո ու հավատարմության մոտիվներով գրված հայ երգիչ, երգահան, կիթառահար, բանաստեղծ և հասարակական գործիչ Ռուբեն Հախվերդյանի երգերը՝ ճանաչված և սիրված հեղինակի կատարմամբ:

Մետրոմշենի (Մետրոշինարար) հայաբնակ թաղամասի հրապարակում «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մայիսի 9-ին կայացավ Մայիսյան Եռատոնին նվիրված «Եռատոն-2016» բացօթյա փառատոնը, որին մասնակցեցին Թբիլիսի քաղաքի լավագույն կատարողները (պարային համույթներ, երգիչ-երգչուհիներ): Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնը համերգին մասնակցեց վեց համարով՝ ոսկե մեդալակիր «Տարոն» պարային խումբը, դուդուկի, դհոլի խմբակները, «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթը, «Հայոս բենդ» վոկալ գործիքային համույթի մենակատարները: Դա խաղաղության համար պայքարի և հաղթանակի տոներն են, որ առանձնահատուկ են հայ ժողովրդի համար և ներառնում են երեք սերունդների հաղթանակները՝ Մայիսյան Եռատոն անունով:

13116480 636021686547248 4848799908643056689 o 13131038 636021329880617 830423150989093207 o 13147543 636021523213931 8766861366054096014 o 

13177394 636021146547302 7354123757040286013 n 13130972 636020903213993 7709395853531774628 o IMGP0393

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)