1

fb you od

Հայ և վրաց ժողովուրդների բարեկամությանը նվիրված միջոցառում PDF Տպել Էլ.փոստ

12375302 43482520337 

2015 թվականի դեկտեմբերի 22-ին, Ախալքալաքի թիվ 2 ռուսական հանրային դպրոցում, տնօրեն՝ Կարինե Նահատակյան, տեղի ունեցավ հայ և վրաց ժողովուրդների բարեկամությանը նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը՝ առաջնորդության հոգևոր դասի հետ միասին, Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վրաստանի ազգային ժողովի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Հայր Ալեքսանդրը և այլ հյուրեր:

Հայաստանի և Վրաստանի օրհներգները կատարելուց հետո դահլիճը լցվեց հայկական և վրացական աշխույժ երգ ու պարով: Միջոցառման ընթացքում հնչեցին հայ և վրաց բանաստեղծների գործեր, որոնք համեմվեցին անմահ Սայաթ-Նովայի ստեղծագործություններով:
Կարինե Նահատակյանի ղեկավարած դպրոցը մի անգամ չէ, որ աչքի է ընկել նման գեղեցիկ և հուզիչ միջոցառումներով:
Միջոցառման ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Բաբգէնը: Նա գնահատեց տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտների աշխատանքը՝ մեր 2 ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Մեր պապերը եղբայրության և սիրո դասեր են փոխանցել մեզ: Մենք էլ այսօր աչքի լույսի պես պահելով և պահպանելով այդ եղբայրությունն ու սերը պետք է փոխանցենք հաջորդ սերունդներին: Մենք դարերից եկող ժողովուրդ ենք՝ քրիստոնեական ավանդույթներով ձևավորված: Շատ դժվարություններ և նեղություններ ենք քաշել միասին, և եթե հարկ է եղել միասնաբար ենք պայքարել ընդհանուր թշնամու դեմ: Ամեն մի վրացի Հայաստանում պետք է իրեն զգա ինչպես իր տանը, ինչպես նաև ամեն մի հայ Վրաստանում իրեն պետք է զգա ինչպես տանը: Սա է եղբայրության և բարեկամության ոգին իր խոսքում շեշտեց Հոգեշնորհ Հայր Սուրբը:
Խոսքով հանդես եկան նաև Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վրաստանի ազգային ժողովի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Հայր Ալեքսանդրը:

1529718 434824820040888 4496869008574787429 o 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)