1

fb you od

Հայաստանի գերատեսչությունների ներկայացուցիչները տպավորվեցին «Հայարտան» գործունեությունից PDF Տպել Էլ.փոստ

IMG 6 

2015 թվականի հոկտեմբերի 13-ից 16-ը, Թբիլիսում էր գտնվում Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների պատվիրակությունը: Այցը իրականացվել էր Եվրամիության ֆինանսական աջակցությամբ «Միգրացիայի սոցիալ-տնտեսական դրական ազդեցության ուժեղացումը Հայաստանի ավելի լավ ապագայի համար» ծրագրի շրջանակներում: Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Սերենա Ֆուսկոյի և ծրագրի համակարգող Քրիստինա Հայրապետյանի գլխավորությամբ պատվիրակությունը մասնակցեց այդ օրերին Թբիլիսիում ընթացող «Սփյուռքի ներուժը ուղղորդել դեպի մայր հայրենիք» խորագրով Վրաստանի Սփյուռքի նախարարության վեհաժողովին: Փորձի փոխանակման նպատակով Հայաստանի պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցած Վրաստանի որոշ գերատեսչություններում:

Թբիլիսի ժամանած պատվիրակությունը իր պարտքը համարեց այցելել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հայոց հինավուրց եկեղեցում մոմեր վառելուց և աղոթք անելուց հետո պատվիրակության անդամները հյուրընկալվեցին «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում: Գալուստ Գյուլբենկյան սրահում հյուրերը հետաքրքրությամբ դիտեցին «Սուրբ Էջմիածնի նկարիչները Թբիլիսիում» խորագրով ցուցահանդեսը, Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանը և կիրակնօրյա դպրոցի դասասենյակները:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը հյուրերին հանգամանալից ներկայացրեց կենտրոնի գործունեությունը: Պատմեց պատմական «Հայարտուն» անունով կենտրոն ստեղծելու նախաձեռնության, հիմնադիր-բարերարների աջակցության, ինչպես նաև ներկայից կենտրոնի հագեցած առօրյայի մասին: Լևոն Չիդիլյանի խոսքը ամրագրվում էր փաստացի լուսանկարներով, որ ցուցադրվում էին մոնիտորի վրա:

Պատվիրակության կազմում էին ՀՀ միգրացիայի պետական ծառայությունից Համբարձում Աբրահամյանը, Կենտրոնական բանկից՝ Հայկազ Իգիթյանը, էկոնոմիկայի նախարարությունից՝ Մարիա Սապոնջյանը և ուրիշներ: Հայաստանում գործող տարբեր պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունները ներկայացնող հյուրերը իրենց հետաքրքրող հարցերը առաջադրեցին «Հայարտան» ղեկավարությանը: Տեսածից տպավորված նրանք իրենց գոհունակությունը արտահայտեցին Տպավորությունների գրքում: 

File 000 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)