1eng

 

fb you od

Հանդիպում հայ-վրացական կինոնկարի ստեղծագործական կոլեկտիվի հետ PDF Print E-mail

554681 265312183585601 1621179367 n

Հայ-վրացական համատեղ ֆիլմը, որի հայերեն տարբերակը կոչվում է «Հոբելյանական հաճախորդ», իսկ վրացերենը՝ «100 000 վայկրյան», սեպտեմբերի 6-ից կ ցուցադրվի Թբիլիսիի կինոթատրոններում: Իսկ նախորդ օրը, սեպտեմբերի 5-ին, Վրաստանի միասնական ազգային շարժումից մայրաքաղաքի Իսանի շրջանի մեծամասնական պատգամավորի թեկնածու Գիորգի Վաշաձեի աջակցությամբ, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ ֆիլմի ստեղծագործական կոլեկտիվի հանդիպումը թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին պատգամավորության թեկնածու Գիորգի Վաշաձեն, նրա ընտրական շտաբի ղեկավար Խվիչա Սանաիան, գրող-թարմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի նախագահի խորհրդական,

«Վրաստան թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասաններ, վիրահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Ներկաները ջերմ ծափահարություններով դիմավորեցին ֆիլմի ռեժիսոր Արա Երջանկյանին, գլխավոր դերակատարներ Լուիզա Ներսիսյանին և Դավիթ Քացարավային:

Ողջունելով հյուրերին և ներկա հասարակայնությանը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աշխատակազմի ղեկավար և համակարգող Լևոն Չիդիլյանը ներկայացրեց կենտրոնի գործունեության նպատակը և բնագավառները:

Խոսելով Վրաստանի զարգացման և առաջընթացի գործում երկրի հայազգի քաղաքացիների ունեցած ներդրման մասին, պատգամավորության թեկնածու Գիորգի Վաշաձեն կարևորեց այն դերն ու նշանակությունը, որ կատարում է մշակույթը երկու դրկից ժողովուրդների բարեկամության զարգացման և խորացման գործում: Նա առանձնահատուկ ընդգծեց մայրաքաղաքի  հայահոծ   Հավլաբար թաղամասը, որտեղ հանձինս հայ եկեղեցու մշակույթի կենտրոնի և Պետրոս Ադամյանի անվան թատրոնի ծավալած գործունեության իրականացվում են հայ-վրացական համատեղ մշակոււթային ծրագրեր, կյանքի կոչվում նորանոր նախագծեր:

Երևանից ժամանած հյուրերը, ֆիլմի հերոսները ջերմությամբ պատմեցին ֆիլմի նկարահանման աշխատանքների, ռեժիսորի մեծավարպետության և դերակատարների անզուգական խաղի մասին:

Բոլոր բանագնացները կարևորեցին հայ-վրացական բարի դրացիական հարաբերությունները կինոֆիլմերի միջոցով լայն հասարակայնությանը ներկայացնելու, նման նախագծերը շարունակական դարձնելու անհրաժեշտությունը:

Ֆիլմի ստեղծագործական կոլեկտիվը և հանդիպման հյուրերը պատասխանեցին ներկաների հարցերին: