Սուրբ Պատարագ և նվերների բաժանում Արագովայում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Վիրահայոց թեմի առաջնորդը մատուցեց Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին առաջնորդի օգնական բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանը և Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու դպրաց դասը: Պատարագն ուղեկցվեց երգչախմբի կատարումներով, որը երեցկին Նարինե Տեր-Մկրտչյանի ղեկավարությամբ, կազմավորվել էր «Խրիմյան հայրիկ» նախակրթարանի նախորդ տարիների սաներից: Ինքնատիպ և հուզիչ էր Պատարագի արարողությունը, քանզի մի կողմից հնչում էին շարականները, մյուս կողմից լսվում էր իրենց ծնողների, տատիկ-պապիկների հետ եկեղեցի եկած մանուկների ձայնը:
Սրբազան հայրն օրհնեց եկեղեցում ներկա մանուկներին ու նրանց ծնողներին՝ իրենց երեխաներին մանկուց սրբազան արարողություններին մասնակից դարձնելու, եկեղեցուն և հավատքին մոտեցնելու համար: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց Արագովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի գործունեությունը, ներկաներին մաղթեց խաղաղ երկինք և արևշատ օրեր: Սուրբ Գևորգ Եկեղեցում կայացած Սրբազան Պատարագի ջերմ և առինքնող մթնոլորտը տեղափոխվեց նաև Վիրահայոց թեմի հովանու ներքո գործող «Խրիմյան հայրիկ» նախակրթարանի պատերից ներս, որտեղ հավաքվել էին Արագովայից և շրջակա գյուղերից այստեղ հաճախող երեք տասնյակից ավելի սաներն իրենց ծնողների հետ:Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նախակրթարանի մանկավարժներին, կարևորեց երեխայի անձի ձևավորման, զարգացման, կրթության և դաստիարակության գործում ուսուցիչների և ծնողների ունեցած դերը:
Հավարտ միջոցառման Վազգեն Սրբազանն իր օրհնությունը և գնահատանքը հղեց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական Ուշ երեկոյան ավարտելով իր հերթական հովվական այցելությունը Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն, Վիրահայոց թեմի առաջնորդը վերադարձավ Թբիլիսի: |