1

fb you od

Ֆլեշմոբ Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մոտ PDF Տպել Էլ.փոստ

13301314 

Հունիսի 2-ին, Գերմանիայի Հանրապետության Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման անմիջական արձագանքը Թբիլիսիում եղավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ շնորհակալության ֆլեշմոբի անցկացումը Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մոտ:

Ընթերցել...
 
Սարկավագական քննություն Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

Joghov 

2016 թվականի հունիսի 3-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում անցկացվեց սարկավագական քննություն: Քննությունն ընթացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանի 4-րդ լսարանի 2014-2015 ուսումնական տարվա պետական ավարտական սարկավագական քննության հարցաշարի համաձայն: Քննությանը մասնակցում էին Հովսեփ ուրարակիր Չիրախյանը և Գևորգ ուրարակիր Անտոնյանը (Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի), Օթար ուրարակիր Գիգաուրին (Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի) և Պետրոս դպիր Գասպարյանը (Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի):

Ընթերցել...
 
Առաջնորդանիստ «Սուրբ Գևորգը» հյուրընկալեց մանուկներին PDF Տպել Էլ.փոստ

St.gevorg 

2016 թվականի հունիսի 1-ին Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում կազմակերպված բարեգործական նկարչական -մրցույթը նվիրված էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառումն իրականացվեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և Վրաստանի «Աջակցություն» կրթական ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:

Ընթերցել...
 
Սայաթնովյան ավանդական Վարդատոն PDF Տպել Էլ.փոստ

IMGP0216 

2016 թվականի մայիսի 29-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն հարակից Գորգասալի հրապարակում տեղի ունեցավ Սայաթնովյան 102-րդ ավանդական «Վարդատոնը»:

Ընթերցել...
 
Հայ մշակույթը Սևծովյան երկրների համալսարանում PDF Տպել Էլ.փոստ

glxavor 

Սևծովյան երկրների միջազգային համալսարանը իրավամբ բազմազգ մի ընտանիք է, որտեղ մասնագիտական կրթություն են ստանում աշխարհի 20 երկրների տարբեր ազգերի երիտասարդներ: Ուսանողական կյանքը այս բուհում չի սահմանափակվում միայն գիտելիքների աշխարհում խորանալով: Այստեղ բազում են նաև սպորտային, մշակութային և զվարճալի միջոցառումները: Արդեն ավանդական է դարձել տարբեր ժողովուրդների մշակույթին և ազգային այլ յուրահատկություններին նվիրված փառատոների կազմակերպումը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 121 122 123 124 125 126 127 128 129 130 Հաջորդ > Վերջ >>

Page 126 of 280