1

fb you od

Ճրագալույցի Սբ. Պատարագ Հայոց Եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ

IMGP0006 

2015 թվականի ապրիլի 4-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ: Պատարագիչ քահանան՝ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը: Հոգևոր Հայրը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորանքը վրաստանաբնակ հայությանը զատկական տոնի առիթով:

Այնուհետև եկեղեցու հոգևոր դասը զանգերի ղողանջների ներքո, շարականների երգեցողությամբ և հավատացյալների շնորհավորանքների ուղեկցությամբ, դուրս գալով եկեղեցու բակ, տնօրհնեքի կարգ կատարեց Վիրահայոց թեմի առաջնորդի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի նստավայրում: Թեմակալ առաջնորդը շնորհավորեց Եկեղեցու սպասավորների և աշխատակազմի Սուրբ Զատիկը:

Ժողովրդի այցը եկեղեցի շարունակվեց մինչև կեսգիշեր:

IMGP0123 IMGP0154 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)