1

fb you od

Վրաստանի երիտասարդ դիվանագետների ակումբի անդամները հանդիպեցին հայ երիտասարդների հետ PDF Տպել Էլ.փոստ

Young Diplomats Club of Georgia 

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 13-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, Վրաստանի երիտասարդ դիվանագետների ակումբի և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի համագործակցության շրջանակներում, կայացավ հանդիպում հայ երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նվիրված էր Եվրամիության և Վրաստանի եվրոպական ինտեգրման թեմային:

Ակումբի ղեկավարներ Գիորգի Գոգուաձեն և Գիորգի Տումասյանը վարած դասախոսության ընթացքում քննարկեցին Եվրամիության ստեղծման պատմությունը, Վրաստանի եվրոպական ինտեգրման դրական և բացասական կողմերը, ասոցացման մասին համաձայնագիրը, ինչպես նաև այցեհրավերների և Եվրամիության երկրներում կրթությունը շարունակելու հնարավորությունները:

Հանդիպման երկրորդ մասը ընթացավ բանավեճի ձևաչափով: Հայ երիտասարդները բանախոսներին առաջադրեցին Վրաստանի և Հայաստանի ինտեգրման տարբեր միավորումներին անդամակցության, երկու երկրների միջև փոխայցելությունների, ՀՀ քաղաքացիների Վրաստան այցելությունների վերաբերյալ հարցեր:

Նախագիծն իրականացվում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ:

1900393 426298850859827 7139690681138977684 o IMGP0150 IMGP0183 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)