1

fb you od

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի անդրանիկ այցը Սամցխե-Ջավախք PDF Տպել Էլ.փոստ

jv 

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 4-ին, Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը, ընկերակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, այցելեց Վրաստանի Սամցխե-Ջավախքի նահանգ: Այն դեսպան Վարդանյանի անդրանիկ այցն էր հայաբնակ այս տարածաշրջան և կրում էր ծանոթության բնույթ: Պարոն դեսպանին ուղեկցում էին Վրաստանում ՀՀ հյուպատոս Անահիտ Բարսեղյանը և դեսպանի խորհրդական Կարեն Մելիքյանը:

Ախալցխա քաղաքի մատույցներում ՀՀ դեսպանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորեցին Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, Ախալցխայի քաղաքային և շրջանային ժողովների հայազգի պատգամավորները, համայնքի ակտիվիստները՝ տեղի հոգևոր դասի հետ միասին:
Նահանգապետարանում հայոց դեսպանին ջերմորեն ընդունեց Սամցխ-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն: Կայացած զրույցի ժամանակ նա կարևորեց հայ-վրացական բարեկամությունը, ներկայացրեց Ջավախքի հայաբնակ վայրերում պետության կողմից նախատեսվող ծրագրերը և իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցել դեսպանության հետ մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներտում:
Հանդիպմանը ներկա Ախալցխայի քաղաքապետ Գիորգի Կոպաձեն ներկայացրեց Ախալցխա քաղաքի բարեկարգման աշխատանքները, որոնց թվում նշեց Ախալցխայից դեպի հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և հրեական Սինագոգա տանող ճանապարհի կառուցման մասին, որը կիրականացվի 2015 թվականին:
Արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը նահանգապետի ուշադրությանը հանձնեց ջավախահայությանը հուզող խնդիրները:
Հանդիպման ավարտին պատվիրակությունը ուղղվեց Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ աղ ու հացով նրանց դիմավորեցին հոգևոր դասը,Ախալցխայի Հայկական Երիտասարդական կրթա-մշակութային կենտրոնի սաները և համայնքի անդամներ:
Եկեղեցում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանին և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին ողջունեց Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Պատասխան խոսքում դեսպան Վարդանյանը կարևորեց մայր-հայրենիք և հայկական համայնքներ փոխկապվածությունը և պատասխանեց ժողովրդին հուզող հարցերին:
Հանդիպման ավարտին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Ախալցխայի Հայկական Երիտասարդական կրթա-մշակութային կենտրոնի համակարգող Էդուարդ Այվազյանին փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգիրը:
Ախալցխայի հայ համայնքի հետ հանդիպումներից հետո դեսպանին և պատվիրակության անդամներին Ախալցխայի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն հրավիրեց Ռաբատ պատմական ամրոց: Հյուրերը շրջագայեցին թանգարանային ամրոցում և մասնակցեցին Ախալցխային նվիրված վրացերեն և անգլերեն լեզուներով բրոշյուրի շնորհանդեսին, որտեղ ի պատիվ Վրաստանում ՀՀ դեսպանի՝ տեղական իշխանության կողմից կատարվեց հյուրասիրություն:
Նույն օրը պատվիրակությունը ուղևորվեց Ախալքալաք, որտեղ տեղական իշխանության ներկայացուցիչները Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ քաղաքի մատույցներում դիմավորեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանին և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, և պատվիրակության մյուս անդամների հետ միասին ուղևորվեցին շրջանային ժողովի շենք:
Այստեղ հանդիպում տեղի ունեցավ շրջանային ժողովի ղեկավարության և շրջանային վարչության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, շրջանային վարչության նախագահ Էդվարդ Աղասարյանը և պաշտոնական այլ անձինք: Հանդիպման մասնակիցները բարձրացրին վրացական պետական համարանիշերով ավտոմեքենաների Հայաստան մուտքի ժամանակ ծառացած խոչընդոտները, ՀՀ –ում բուժզննում և բուժում անցնելու համահավասարության խնդիրը, Վրաստանի քաղաքացիությունից զրկված ՀՀ քաղաքացիների հարցը և այլն:
Դեսպան Յուրի Վարդանյանը ուշադրությամբ լսեց նրանց և խոստացավ հարցերը ներկայացնել Վրաստանի և ՀՀ պատկան մարմիններին խնդրի լուծման համար:
Պատվիրակության անդամները այնուհետև այցելեցին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ հոգևոր դասի հետ միասին բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին Ախալքալաքի մտավորականության և հայ համայնքի ներկայացուցիչները՝ Վաչիան գյուղի պարային համույթի գեղեցիկ կատարումներով ուղեկցված:
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ողջույնի խոսքից հետո խոսքով հանդես եկավ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը: Նա իր գոհունակությունը և երախտագիտությունը հայտնեց ժողովրդի և իշխանությունների կողմից ջերմ ընդունելության և հուզող հարցերը անկեղծորեն բարձրացնելու համար:
Նույն օրը երեկոյան Վրաստանում ՀՀ դեսպանի գլխավորությամբ պատվիրակությունը հյուրընկալվեց Նինոծմինդայում, որտեղ նրանց դիմավորեցին տեղական իշխանության մարմինները՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի գլխավորությամբ :
Շրջանային վարչության շենքում կարճ հանդիպումից հետո հյուրերը այցելեցին 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին, ապա տեղի կրթական, մշակութային, սպորտային գործիչների հետ հանդիպում կայացավ Ռաֆայել Ջավախ կրթա-մշակութային կենտրոնում:
Հանդիպմանը մասնակցում էին պատգամավոր Հենզել Մկոյանը և շրջանային վարչության նախագահ Գագիկ Կարսլյանը: Հանդիպմանը հյուրերին ներկայացնելուց և ողջունելուց հետո կայացած զրույցի ժամանակ քաղաքին հուզող խնդիրները ներկայացրեց Նինոծմինդայի շրջանի մշակույթի բաժնի վարիչ և Ռաֆայել Ջավախ կրթա-մշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը: Ներկաները բարձրացրին հանրային գրադարանները Հայաստանում հրատարակված գրքերով համալրելու և Ջավախքի ինքնակառավարման մարմիններում անցկացվող ատեստացիան հաղթահարելու խնդիրը, որը անհանգստացնում է ժողովրդին:
Դեսպանը պատասխանեց բարձրացված հարցերին և խոստացավ հետամուտ լինել դրանց լուծմանը:
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների երիտասարդական կենտրոններին նվիրեց գրքեր:
Կեսգիշերին գոհունակ սրտով և Սամցխ-Ջավախքի հայությանը աջակցելու պատրաստակամությամբ պատվիրակության անդամները վերադարձան Թբիլիսի:

IMG 1389 IMG 1418 IMG 1462 

IMG 1503 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)