1

fb you od

Գումարվեց Հայոց Ցեղասպանության 100-Րդ Տարելիցի Միջոցառումները Համակարգող Խորհրդի Տարածաշրջանային Վրաստանի Հանձնախմբի Երրորդ Ժողովը PDF Տպել Էլ.փոստ

anmoruk

2014 թվականի հուլիսի 3-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, նախագահությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի երրորդ ժողովը: Ժողովին ներկա էր Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը:

Ժողովի աշխատանքին մասնակցում էին հանձնախմբի անդամ, վիրահայ հոգևոր դասի և մտավորականության ներկայացուցիչները Թբիլիսիից, Բաթումիից, Սամցխե-Ջավախքից և Ծալկայից: Ներկաներին բաժանվեց թեմի Առաջնորդարանի պատրաստած թղթածրար, որը ներառնում էր Տարածաշրջանային հանձնախմբերի միջոցառումների գլխավոր համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի տպագիր թեզերը, հանձնախմբի կատարած աշխատանքների արձանագրությունը և հանձնախմբի անդամների ծրագրերը: Այնուհետև հաստատվեց հանձնախմբի նոր կազմը՝ թվով 15 անդամներ և քննարկվեցին ներկայացված աշխատանքային ծրագրերը: Դրանք հիմնականում ուղղված էին Հայոց ցեղասպանության փաստի մասին Վրաստանի հասարակայնության տեղեկացվածության ապահովմանը, Ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը: Այս նպատակով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի համապատասխան կառույցների և Վրաստանի տեղական ու կենտրոնական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ, Թբիլիսիում և տարածաշրջաններում կանցկացվեն տարբեր բնույթի միջոցառումներ՝ ուղղված ինչպես հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում բնաջնջման, հարևան պետությունների, մասնավորապես՝ Վրաստանի բարեկամական ձեռք մեկնելու փաստին, այնպես էլ ներկա իրավիճակին՝ Ցեղասպանությունն ընդունած և դատապարտած պետություններին, Վրաստանի ներկա դիրքորոշմանը և պետական մակարդակներով կատարվելիք աշխատանքներին: Հոգևոր դաշտում առանձնակիորեն կարևորվեցին 2015 թվականին թեմի եկեղեցիներում Ցեղասպանության զոհերի սրբադասման, Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման և բացման արարողակարգերը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)