1

fb you od

Աջարիայի հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցի սաները հանձնեցին փոխադրական և ավարտական քննություններ PDF Տպել Էլ.փոստ

qnnutiun

Բաթումի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց« և Քոբուլեթի «Վռամշապուհ» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցների սաները ընթացիկ տարվա հունիսի 7-ին, տեղի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում հանձնեցին փոխադրական և ավարտական քննություններ: Այս առիթով Բաթումի էր ժամանել Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը: Բաթումի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհիներ Սոնա Հովհաննիսյանը, Դիանա Հակոբյանը, Գայանե Վարդանյանը և Քոբուլեթի «Վռամշապուհ» դպրոցի ուսուցչուհի Դիանա Քեյանը ընդունեցին քննությունները:

Կիրակնօրյա դպրոցի ուսուցչական կազմը գոհ մնաց քննությունների արդյունքներից, որովհետև աշակերտները ոչ միայն կարդում և գրում էին հայերեն, այլև հանդես եկան գեղեցիկ արտասանություններով, որպես վկայություն այն բանի, որ երեխաների սրտում դրվել է հայոց Եկեղեցուն նվիրվածության, ավադույթների և պատմության շունչը և հոգին:

Քննություններին մասնակցող երեխաներին կիրակի օրը «Բալիս» ընկերության կողմից բաժանվեցին սառը ըմպելիքներ, իսկ «Այսբերգ« ընկերությունը բոլորին հյուրասիրեց համեղ պաղպաղակներով:

Մոտ օրերս Աջարիայի մեկօրյա դպրոցների շրջանավարտներին կտրվեն հայերենի գրաճանաչության վկայականներ:

1291385 466063653496460 113276207 n 10423583 466064653496360 1244128040 n

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)