1

fb you od

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՏՈՒՌՆԵՐՈՒՄ PDF Տպել Էլ.փոստ

7462gl9484

Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրը յուրովի նշեց Ախալցիխե քաղաքի Հայ Առաքելական Եկեղեցին: Ինչպես հաղորդում է, akhaltskha.net-ը, Եկեղեցու հավատավոր ժողովուրդը իրենց երեխաներով ու թոռներով հավաքվեցին Ախալցխայի հնամյա հայկական մատուռների մոտ, որտեղ Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հագոբ Սահակյանը մատուռներից մեկում անցկացրեց եկեղեցական արարողություն:

Հայր Հագոբի խոսքերով` անցյալ տարի Վրաց Ուղղափառ եկեղեցին հայկական մատուռները որպես իրենց սեփականություն գրանցեց, սակայն ամենամեծ գրանցումը մատուռները ունեն մեր ժողովրդի սրտերում, ինչը անկարող է որեւիցե մեկը փոխել: Այս սրբավայրերը մեր ժողովրդի սրտերում հնուց ի վեր գրանցվել է մատուռների կառուցման օրվանից եւ նա է միակ ճշմարիտ սեփականատերը այս մատուռների:

Արարողության ավարտին հոգեւորականը օրհնեց մանուկներին եւ օրվա առիթով բաժանեց փոքրիկ նվերներ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Վրաց ուղղափառ եկեղեցին որպես իր սեփականություն գրանցեց հայոց «Քրոջ եւ Եղբոր» կոչվող մատուռները ու օգոստոսի 28-ին եկեղեցական արարողություն անցկացրեց մատուռներում, ինչը մեծ վրդովմունք առաջացրեց հայկական եկեղեցու ու Ախալցխայի հայերի շրջանում:

Տվյալ թեմայի շուրջ օրերս հարց է բարձրացրել նաեւ Վիրահայոց թեմի իրավաբան Լեւոն Իսախանյանը, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան` Ուչա Նանուաշվիլու հետ հանդիպման ժամանակ:

45545822 56782120 63624943 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)