1

fb you od

«Ռուսթավելի» կինոթատրոնի հանդիսատեսը «Հայարտուն» կենտրոնի սաներն էին PDF Տպել Էլ.փոստ

kino

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և վարչա-տնտեսական բաժնի և Թբիլիսիի «Ռուսթավելի» կինոթատրոնի ղեկավարության աջակցությամբ, «Հայարտուն» կենտրոնի տարբեր խմբերի շուրջ 30 սաներ, մայիսի 19-ին այցելեցին մայրաքաղաքի «Ռուսթավելի» կինոթատրոն:

«Հայարտուն» գրությամբ մայկաներ հագած երեխաները հավաքվեցին քաղաքի կենտրոնական պողոտայում, որտեղից երիտասարդական բաժնի ղեկավար Վալերի Բադալյանի և ակտիվիստ Գևորգ Պողոսովի ուղեկցությամբ, ոտքով զբոսնելով հասան կինոթատրոն: Նրանցից շատերի համար դա առաջին այցելությունն էր այդ կինոթատրոն և նրանք առանձնահատուկ ուրախությամբ դիտեցին թատրոնի սրահները, տեղադրված ժամանակակից սարքավորանքը:

Կինոթատրոնի դահլիճներից մեկում ցուցադրվեց « spider man - 3D» ֆիլմի շարքից 5-րդ մասը: Կուլտուրական էքսկուրսիայի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ և սիրով դիտեցին ֆիլմը և կինոնկարի ավարտից հետո կրկին զբոսնեցին քաղաքի կենտրոնական պողոտայով: Հույս հայտնվեց, որ նման կուլտուրական միջոցառումները, կինոթատրոնի ղեկավարության աջակցությամբ, կկրեն պարբերական բնույթ:
 

IMGP7717 IMGP7742 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)