1

fb you od

«Ջութակը՝ երաժշտության թագուհի» խորագրով դասախոսություն՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

IMGP7426

Վրաստանի հայ երաժիշտների միության նախաձեռնությամբ անցկացվող համերգ – դասախոսություններ շարքի հերթական թեման ջութակն էր և կրում էր «Ջութակը՝ երաժշտության թագուհի» խորագիրը: Այն տեղի ունեցավ ս.թ. մայիսի 11-ին, «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Բազմամարդ դահլիճում տեղեր էին գրավել երաժիշտներ, երաժշտական ուուսմնարանների և կոնսերվատորիայի ուսանողներ, լարային երաժշտության սիրահարներ: Համերգ-դասախոսությանը ներկա էր ճանաչված երաժիշտ Վաժա Ազարաշվիլին:

Բացելով միջոցառումը, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը ընդհանուր առմամբ խոսեց լարային գործիքների և լարային երաժշտության մասին, ի մասնավորի կարևորելով ջութակի՝ որպես թագուհու դերը երաժշտության մեջ:

Երաժշտագիտության դոկտոր, ջութակահարուհի Մարիաննա Ասրիևան և ճանաչված երաժիշտ Վաժա Ազարաշվիլին հանգամանալից խոսեցին ջութակի առանձնահատկությունների մասին և անցկացրեցին վարպետության դաս, որը համեմված էր Նարինե Կիրակոզովայի, Մարիաննա Կիրակոզովայի, Սուրեն Կիրակոսյանի ջութակի կատարումներով:

 

IMGP7445 IMGP7449 IMGP7466 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)