1

fb you od

Վերադարձ՝ հայրենիք PDF Տպել Էլ.փոստ

verdardz

Ընթացիկ տարվա մարտի 22-24-ին «Ռեպատ Արմենիա» հիմնադրամը, Վրաստանի հայ համայնքի աջակցությամբ,Թբիլիսիում անցկացրեց «Imagine Armenia»խորագրով երկու համաժողով: Համաժողովների նպատակն էր կատարել այն նոր նախագծերի և ծրագրերի շնորհանդեսը, որոնց շրջանակներում Վրաստանի հայ համայնքի անդամներին ընձեռվում է Հայաստան ծանոթության բնույթի այցելություններ կատարելու, ուսանելու, մասնագիտական պրակտիկա անցնելու և հայրենիք վերադառնալու հնարավորություն:

Մարտի 23-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ հանդիպում համաժողովի մասնակիցների հետ: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել տարբեր տարիքի և մասնագիտության հայեր: Բոլորին հետաքրքրում էր հայրենիք վերադառնալու, հմուտ մասնագետ դառնալու, աշխատանք գտնելու և աշխատատեղեր ստեղծելու հնարավորությունները այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը հասնում է մեծ մասշտաբների: «Ռեպատ Արմենիա» հիմնադրամի ղեկավար Վարդան Մարաշլյանը և նրա հետ ժամանած Բելառուսի քաղաքացի, այսօր արդեն Երևանում հաստատված Նինա Մեհրաբյանը, Կանադայից հայրենիք վերադարձած Թամար Նաջարյանը անդրադարձ կատարելով Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին, ներկայացրեցին նաև այն գերագույնը և անփոխարինելին, որին կարելի է հասնել մայր հայրենիքում գործի հմուտ վարպետ, լավ մասնագետ դառնալու դեպքում:

Ելույթ ունեցողները ի մասնավորի ներկայացրեցին հայրենիքում իրենց նպատակները և հանգամանքները, խորհուրդ տալով, թե վերադառնալու դեպքում ինչից սկսել, ինչպես ճիշտ ինտեգրվել ,որպեսզի հասնել հաջողության: «Ռեպատ Արմենիա» հիմնադրամը հայրենիք վերադառնալ ցանկացողներին առաջարկում է իր աջակցությունը:

Բանախոսները իրենց խոսքը համադրում էին կոնկրետ օրինակների հետ, պատմում սիրիացի հայերի դժվարությունների և ձեռքբերումների մասին: Դահլիճում հավաքվածները հիմնադրամի ներկայացուցիչներին առաջադրեցին իրենց հետաքրքրող տարբեր բնույթի բազմաթիվ հարցեր:

Հիմնադրամի կողմից նախկինում նմանօրինակ միջոցառումներ կազմակերպվել են Սան-Ֆրանցիսկոյում, Լոս-Անջելեսում, Լոնդոնում, Մոսկվայում և Բեյրութում: .«Ռեպատ Արմենիա» հիմնադրամը պլանավորում է հետագայում նույնպես շարունակել  «Imagine Armeni համաժողովների շարքը տարբեր երկրների հայ համայնքնրում:  

IMGP2957 IMGP2961 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)