1

fb you od

Շնորհավորում ենք... PDF Տպել Էլ.փոստ

Babgen Salbiyan 

Վիրահայոց թեմի հոգևոր դասի, պաշտոնեության, հավատացյալների, ստեղծագործական միությունների և թեմական կառույցների աշխատակազմի անունից, շնորհավորում ենք Վիրահայոց թեմի Սամցխե - Ջավախքի և Ծալկայի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբգէն վարդապետ Սալբիյանին՝ մասնավոր վարդապետության չորս աստիճաններ ստանալու կապակցությամբ:

Հոգեշնորհ Հայր Սուրբ , ցանկանում ենք առողջություն և հաջողություններ վարդապետելու և Աստծո խոսքը քարոզելու Ձեր Աստվածահաճո ծառայության մեջ: Մաղթում ենք՝ Տեր Հիսուս Քրիստոսը լինի Ձեր աջակիցը քրիստոնեական գաղափարներով ազգին և Հայոց Եկեղեցուն նվիրված հայորդիներ դաստիարակելու գործունեության մեջ: Մեր աղոթքն է , որ Ձեր նվիրական փոխանորդությամբ Սամցխե-Ջավախքում և Ծալկայում Ամենազոր Աստծու աջը միշտ հովանի լինի հայոց զավակներին հովվելու Ձեր բարի առաքելության մեջ:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)