1

fb you od

Երիտասարդական շարժման ակտիվիստների փորձի փոխանակում PDF Տպել Էլ.փոստ

shenacnenq mer giux

2013թ. օգոստոսի 25-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի հրավերով «Շենացնենք մեր գյուղը» կազմակերպության երիտասարդական շարժման ակտիվիստները հանդիպեցին տեղի հայ երիտասարդության հետ: Այս երիտասարդները Հայաստանում զբաղվում են բարեգործությամբ. օգնում են անապահով ընտանիքներին, խնամք են ցուցաբերում միայնակ, ծեր հաշմանդամներին և այլն: Հանդիպման ընթացքում կազմակերպության երիտասարդները ներկաներին պատմեցին իրենց գործունեության և փորձառության մասին: Տեր Արարատը ողջունեց երիտասարդ ակտիվիստներին, ընդգծեց նամանատիպ ծրագրերի կարևորությունը և առաջարկեց Բաթումիի հայ համայնքում նույնպես ստեղծել այդպիսի երիտասարդաց շարժում տեղի հայ անապահով ընտանիքներին օժանդակելու համար:

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)