1

fb you od

Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը մեկ շաբաթյա հովվապետական այցելությամբ գտնվում է Աջարիայում: PDF Տպել Էլ.փոստ

IMG 0583

Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը հովվապետական այցելությամբ գտնվում է Աջարիայում: Կաթողիկոս-Պատրիարքի ծննդյան 80 և գահակալման 35 ամյակների առթիվ հունիսի 19-ին «Ինտուրիստ» հյուրանոցի «Թբիլիսի» ռեստորանում մեծ հանդիսավորությամբ կազմակերպվել էր երեկո:

Վերջինիս ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետ Արչիլ Խաբաձեն, խորհրդարանի նախագահությունը, քաղաքային իշխանության և մտավորականության ներկայացուցիչներ, տարբեր դիվանագիտական պատվիրակներ: Հրավիրվածների շրջանում էին նաև Աջարիայի հայության և Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումիում հավատարմագրված Աջարիայում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Տեր Արարատը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ համայնքի անունից շնորհավորեց Պատրիարքին ծննդյան 80 և գահակալման 35 ամյանկների առթիվ: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Աջարիայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

IMG 0577    IMG 0579