1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց դուդուկի դասարան PDF Տպել Էլ.փոստ

duduq

Մայիսի 17-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնում կայացավ դուդուկի դասարանի հանդիսավոր բացումը: Շնորհանդեսին ներկա էին աշակերտներ, ծնողներ, Վիրահայոց Թեմի հոգևոր հայրեր, «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի աշխատակիցներ:

Շնորհանդեսը Տերունական աղոթքով և հաջողությունների բարեմաղթանքով բացեց Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:: Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ներկաներին հիշեցրեց դուդուկի՝ որպես հայկական նվագարանի կարևորությունը հայ ժողովրդի ազգային մշակույթի զարգացման գործում: Նա հիշատակեց մեծ դուդուկահար Լևոն Մադոյանի անունը և արժևորեց աշխարհում ճանաչված Ջիվան Գասպարյանին: Երախտագիտության խոսքեր ուղղելով Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին և ՀՀ Սփյուռքի նախարարությանը, կենտրոնի տնօրենը նշեց, որ դասարանը ապահովված է նվագարաններով՝ դուդուկներով և զուռնաներով և դհոլներով: Այնուհետև ելույթ ունեցավ դուդուկահար Վանո Մկրտչյանը, ով սիրով ստանձնել է դուդուկի պարապմունքները վարելու պարտականությունը:

Վիրահայոց թեմի մամլո դիվանի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը ներկաներին հիշեցրեց թբիլիսահայ ճանաչված դուդուկահար, վաղամեռիկ Օգոսի (Հովհաննես Կասյան) մասին, ում արհեստավարժ կատարումները բարձր գնահատելով, հրավիրել էին դասավանդելու Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանում:

Ավելացնենք, որ սեպտեմբերից Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվելու է նաև դհոլի ուսուցման դասարան: