1

fb you od

Հայոց քաջերի հիշատակն անմար է PDF Տպել Էլ.փոստ

209155 299934146790071 855476257 o

Արցախյան հերոսամարտիկների հիշատակին էր նվիրված Վիրահայոց Թեմի «Հայարտուն»կրթա- մշակութային կենտրոնի եկեղեցասեր երիտասարդության դեկտեմբերի 9-ի հավաքը: Նպատակը Արցախյան հերոսամարտիկների քաջագործությունների   ոգեկոչումն էր: Ընդամենը մի քանի ամիս առաջ Արցախ այցելած Վիրահայոց Թեմի երիտասարդության պատվիրակության անդամների ցանկությունն էր անպայման     պատմել այն քաջերի մասին,ում կյանքի գնով նաև Արցախը ձեռք բերեց բաղձալի ազատությունն ու անկախությունը:

Եվ ահա մայրաքաղաքի Սուրբ Գևոգ եկեղեցու լուսարարապետ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի նախաձեռնությամբ,դեկտեմբերի 9-ին կայացած կիրակնօրյա հավաքը նվիրվեց հայոց քաջերի հիշատակին:

474387 299934386790047 550380602 o

Երիտասարդ բանախոսներ Լանա Գևորգյանը, Ինեսա Սարուխանյանը, Սերգեյ Քամալովը, Վանիկ Ամիրխանյանը և Վարդան Ստեփանյանը հավաքվածներին ներկայացրեցին Մոնթե Մելքոնյանի, Սիմոն Աչիգոզյանի,Դուշման Վարդանի,Հեթանոս Գագոյի, Կարո Սպիտակ Արջի մասին, ովքեր հերոսաբար զոհվեցին Արցախի և նրա ժողովրդի ազատության համար: Բոլոր այս հերոս ազատամարտիկների   անունները ոսկե տառերով են գրվել Արցախի ազատագրության պատմության մեջ: