1

fb you od

«Ջեյրան» համույթը մասնակցեց «Թբիլիսոբա» տոնին PDF Տպել Էլ.փոստ

133911 275551239228362 101451742 o

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը, (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան),ակտիվորեն մասնակցեց Թբիլիսիին նվիրված ավանդական «Թբիլիսոբա» տոնին:   Արձագանքելով Վրաստանի «Կանանց խորհրդի» (համակարգող Քեթևան Գաբուաշվիլի) և քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությանը, հոկտեմբերի 5-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում «Ջեյրան» պարային համույթը մասնակցեց   մեկ ընդհանուր հարսանիքի պարային ցուցադրությանը: Նոր   ընտանիքի ստեղծումը դարերից եկող, անընդհատ փոփոխվող, բայց և իր ազգային ինքնությունն ունեցող կոլորիտային հանդիսություն է, որտեղ դրսևորվում են ժողովրդական ավանդույթներն ու ծեսերը: Այդ կոլորիտային հանդեսը տարբեր ժողովուրդների մոտ ունի իր յուրահատկությունը՝ դառնալով երգի-երաժշտության, ժողովրդական ծեսերի պահպանման վառ արտահայտություն: Որոշվել էր ընտանեկան և ժողովրդական հարսանիք տոնի   ներկայացմամբ ցույց տալ Թբիլիսիի կոլորիտային դեմքը:

266524 275779059205580 1259898213 o

Ռեժիսոր Զուրաբ Գուգուշվիլու բեմադրությամբ   «Թբիլիսյան հարսանիքին» մասնակցում էին վեց ազգային պարային խմբեր: Դրանք էին՝ վրացական, աբխազական, օսական, ուկրաինական, ասորական և հայկական պարային խմբերն ու համույթները:

Ռեժիսորական մանրակրկիտությամբ, երաժշտական ճիշտ ձևավորմամբ և գեղարվեստական կատարելությամբ ներկայացված թբիլիսյան կոլորիտով ավանդական   հայկական հարսանիքը , որով հանդես եկավ «Ջեյրան» համույթը (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան) իր մեջ ներառնում էր ազգային տարազով հանդերձավորված,   տոնահանդեսի կենտրոնական դեմքեր՝ հարսի-փեսայի, սկեսուր-սկեսրայրի, քավոր-քավորկնոջ, «աղվեսի» ու հարսանքավորների իր բոլոր յուրահատկություններով մասնակցությունը ժողովրդի սիրելի տոնահանդեսին,   որն արժանացավ հանդիսատեսի որոտընդոստ ծափահարություններին:

«Ջեյրան« պարային համույթը հայկական և վրացական ժողովրդական պարերի և Հենրիխ Պետրոսյանի կատարմամբ երգերի շուրջ տասը համարով մասնակցեց նաև «Թբիլիսոբա» տոնի երկրորդ օրվա   համերգին: Վիրահայոց Թեմի »Ջեյրան» պարային համույթը »Թբիլիսոբա»   տոնահանդեսին իր մասնակցությունն ավարտեց քաղաքի «Մեյդան» հրապարակում լայն հասարակայնության առջև ներկայացնելով ավանդական «Հայկական հարսանիքն» իր բոլոր գեղեցկություններով: