1

fb you od

Սբ. Պատարագ՝ նվիրված Սբ. Գրիգոր Լուսավորչի «Մուտն ի Վիրապ» տոնին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A2019 թվականի ապրիլի 6-ին,  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Հայոց առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված երեք տոներից առաջինը՝ Սրբի մուտն ի Վիրապ և Խոր Վիրապում կրած չարչարանքները: Խորհրդավոր օրվան նվիրված  Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում  Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց հոգևոր սպասավոր արժ. Տեր Վիրապ քահանա  Ղազարյանը:
Համաքրիստոնեական սրբի տոնին բացվեց Եկեղեցու վարագույրը և հավատացյալները ունեցան հաղորդություն ստանալու 20190406 120045հնարավորություն:
Հընթացս Սբ. Պատարագի, Պատարագիչ-քահանան հավատացյալներին ուղղված քարոզի խոսք ասաց օրվա խորհրդի մասին: Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական հավատքի համար կրած չարչարանքների, նրա մուտքը Խոր Վիրապ, 13 տարվա ընթացքում դրսևորած մեծ կամքի, դիմադրության ուժի և Աստծուն ու Քրիստոսին նվիրվածության մասին:Խոր Վիրապում կրած չարչարանքներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը, նվիրվելով Քրիստոսի լույսի տարածմանը հայոց աշխարհում, դարձավ պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը:
Հավատացյալները մոմեր վառեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի հիշատակին, իրենց աղոթքում հայցելով համաքրիստոնեական սրբի բարեխոսությունը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)