1

fb you od

Սուրբ Ստեփանոսի տոնին սարկավագական ձեռնադրության արժանացան Վրաստանից երեք ուսանողներ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018  թվականի դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է:
Այս առիթով Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Հընթացս Ս. Պատարագի կատարվեց նաև սարկավագական 48991489 994002027458435 8652083743730696192 nձեռնադրություն:
Այս տարի Ս.․ Ստեփանոսի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հովնան Սրբազանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի և Քահանայից պատրաստության լսարանի 35 սաներ, որոնց շրջանում էին Վրաստանից երեք ուսանողներ՝ Ալբերտ Արշակյանը, Գիորգի Աբրամյանը և Գիվի Ավետիսյանը:
Արարողության ընթացքում Սրբազան Հայրը  Ձեռնադրության սուրբ խորհրդի ավարտին անդրադարձավ Սուրբ Ստեփանոսի կերպարին ու նահատակությանը, ապա խոսեց սարկավագության խորհրդի մասին:
48414073 994001460791825 6131575863881236480 nՍրբազանը ձեռնադրության առիթով շնորհավորեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանությանը` Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանը, նորաթուխ սարկավագների ծնողներին ու հարազատներին:
Նորաթուխ սարկավագներին շնորհավորեց և իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ս. Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը և ներկա բարեպաշտ ժողովուրդը հնարավորություն ունեցան նաև համբուրելու տոնի առիթով Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի բերված Ս. Ստեփանոսի մասունքով Աջը և ստանալու նրանից բխող օրհնությունը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)