2018 թվականի սեպտեմբերի 27_ից հոկտեմբերի 4_ը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ_ի օրհնությամբ, կգտնվի Երուսաղեմում։ Սրբազան Հայրը սուրբ պատարագ կմատուցի Սուրբ Տեղերում, իր խոնարհումը կբերի Սրբազան Մասունքներին և ուխտավորաբար կշրջի համաքրիստոնեական Սրբավայրերում։