1

fb you od

Վիրահայոց թեմը համալրվեց նոր սարկավագներով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

s12018 թվականի հուլիսի 1-ից, Վիրահաայոց թեմում իրենց  հոգևոր ծառայությունն են իրականացնում  Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջանավարտներ, նորընծա բարեշնորհ Եղիշե սարկավագ Հարությունյանը և նորընծա բարեշնորհ Արտակ սարկավագ Անտոնյանը:
Ծնունդով թբիլիսեցի երկու երիտասարդները, որոնք սիրով և նվիրումով լծվել են հոգևոր ծառայությանը, դեռևս դեկտեմբերի 26-ին՛ Սուրբ Ստեփանոս նախավկայի տոնի օրը, ձեռամբ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, ստացան  սարկավագական ձեռնադրություն:
Մի քանի ամիս անց, Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո, նորընծա սարկավագները, ստանալով Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական օրհնությունը,  ծառայության նշանակվեցին Վիրահայոց թեմում:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդական տնօրինությամբ, բարեշնորհ Արտակ սարկավագ Անտոնյանը ծառայության կոչվեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, իսկ Եղիշե սարկավագ Հարությունյանը իր սարկավագական  ծառությունը  կիրականացնի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում:
Շնորհալի երիտասարդները ուսման տարիներին եղել են նաև հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախմբի անդամներ, մասնակցել են Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում  հոգևոր երգչախմբերի փառատոներին: Ուսանողության տարիներին ընդգրկվել են Մայր Աթոռի սոցիալական ծառայության ոլորտում, այցելել են հիվանդանոցներ, ծերանոցներ, մանկատներ:  
Նորընծա սարկավագները լավ  պատկերացնելով, որ որքան բարձրանում է հոգևոր աստիճանը, այնքան յուրաքանչյուրից պահանջվում է առավել զոհողություն եւ առավել պարտավորություն, անմնացորդ սիրով և նվիրումով լծվել են իրենց ծառայությանը:
 Ներկայումս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերում սպասավորում են շուրջ 140 սարկավագներ, ովքեր ծառայում են Մայր Աթոռի տարբեր կառույցներում եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)