1

fb you od

Վիրահայոց թեմում տնօրհնեքի արարողությամբ մեկնարկեց երկրորդ կիսամյակը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

20180829 1158392018 թվականի օգոստոսի 29-ին, Վիրահայոց թեմում,ամառային արձակուրդից հետո, մեկնարկեց աշխատանքային գործունեության երկրորդ կիսամյակը:
Վիրահայոց թեմի առաջնորդարանում և «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում 20180829առանձին-առանձին աշխատանքային առաջին օրը սկսվեց տնօրհնեքի արարողությամբ: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ,  թեմի աշխատակիցները ներկա գտնվեցին ծիսական արարողություններին:
20180829 115727Հոգևոր դասի կողմից շարականների ու աղոթքների երգակցությամբ Թեմակալ առաջնորդը խաչով օրհնեց  աղը, հացը, ալյուրը, ջուրը և գինին, որոնք ունեն կենսական նշանակություն և  կարևոր խորհրդանիշեր են նաև  հոգևոր կյանքում: Հետո  օրհնված ջրով խաչաձեւ ցողեց առաջնորդարանի, աշխատասենյակների, կենտրոնների սրահների պատերը:20180829 120645
 Տնօրհնեքի արարողության ավարտին, Վազգեն Սրբազանը  ներկաներին շնորհավորեց նոր աշխատանքային կիսամյակը սկսելու կապակցությամբ, իր գնահատականը բերեց  հոգևոր հայրերին և  Թեմի աշխարհիկ կազմին, հորդորեց պատասխանատվության զգացումով և նվիրումով  շարունակել աշխատանքները՝ ի նպաստ Հայոց Եկեղեցու շուրջ 40388855վիրահայերի մերձեցման, Վրաստանում հայ մշակույթի, հոգևոր և պատմական արժեքների պահպանության և զարգացման:
Հիշեցնենք, որ  ամառային արձակուրդի օրերին, վերանորոգվեցին  և բարեկարգվեցին Սուրբ Գևորգ եկեղեցու առաջնորդարանը, գրադարանային կենտրոնը, երկու եկեղեցիների  քահանաների և պաշտոնեության  աշխատասենյակները, Թեմակալ առաջնորդի «Հայարտուն» նստավայրը,   «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի սրահները:
Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում նոր ոգևորությամբ սկսվեց աշխատանքային գործունեությունը:  Ընթացքի մեջ է Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարան և մայրենիի ուսուցման մեկօրյա վարժարաններ սաների ընդունելությունը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)