1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Սբ.Ներսես Շնորհալի երգչախմբի հաշվետու համերգը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

366644482018 թվականի հուլիսի 4-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ համերգ, որը դարձավ Սուրբ Ներսես Շնորհալի» երգչախմբի մեկ տարվա աշխատանքների հունձքը: Համերգին ներկա էին թեմի հոգևոր դասը, պաշտոնեությունը, ծնողներ, հյուրեր: Իրենց պատվաբեր ներկայությունն էին բերել Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը՝ տիկնոջ հետ, Արմենիա ինֆո-ի լրագրողներ Գայանե  Զարգարյանը  և Կարինե Հովսեփյանը: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ:
Վիրահայոց թեմի Մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանն իր ողջույնի խոսքում անդրադարձ կատարեց «Սբ. Ներսես Շնորհալի» երգչախմբի գործունեությանը, ընդգծեց, որ կենտրոնին հասակակից, նրա բացման օրից  ձևավորված երգչախումբը իրավամբ Թեմում երգարվեստի զարգացման կենարար աղբյուր է: Բնական տվյալներ ունեցող, սակայն կատարողական արվեստից հեռու երեխաները և դեռահասները անդամագրվելով այս երգչախմբին մշակվում, կատարելագործվում են և համալրում եկեղեցիների երգչախմբերը, դառնում մենակատարներ և նվիրվում Վրաստանում հայ երգարվեստի պահպանմանը և տարածմանը:
Համերգավար Աիդա Բազոյանի ներկայացմամբ իրենց կատարողական ձեռքբերումները ցուցադրեցին երգչախմբի նախկին անդամներ, այժմ արդեն հնչյունային ռեժիսոր Սերգո Արությունովի հետ վարպետություն անցնող Ռուզաննա Միքայելյանցը, Դոնարա Արսենյանը և Էդվին Ախոյանը:36590298
Դահլիճի տոնական տեսքը  էլ ավելի գեղեցկացավ, երբ մուտք գործեցին  ազգային գեղեցիկ  տարազով զուգված «Սբ.Ներսես Շնորհալի» երգչախմբի  պատանիներն ու աղջիկները, ինչպես նաև ամենափոքր անդամները՝ խմբավար Մարիա Աբուլյանի և դաշնակահար Կարեն Միրզոյանի առաջնորդությամբ:  
Չնայած այն հանգամանքին, որ երգչախումբը գրեթե հիմնովին նորացված է, այնուամենայնիվ հարուստ էր երգացանկը՝ դասական, ժողովրդական, հայրենասիրական, հայերեն, ռուսերեն և վրացերեն երգեր, որ այնպիսի գեղգեղանքով կատարում էին երգչախմբի անդամները: Հիրավի մեծ էր աշխատանքը, նաև՝արդյունքը գոհացուցիչ  և հուզառատ:  Ելույթներն ուղեկցվում էին ներկաների  ջերմ ծափահարություններով:Համերգի շլացուցիչ ավարտ դարձավ դուդուկի և դհոլի նվագակցությամբ «Սարդարապատ» երգի հիանալի կատարումը:
Անթաքույց ոգևորությամբ համերգից իր տպավորությունը բարձրաձայնեց Ժիրայր Ալթունյանը, ընդգծելով  հայրենիքից դուրս այս երեխաների սրտում հայկականություն սերմանելու, հայ մշակույթով  մեծացնելու կարևորությունը, և հիշելով մանկական  երգչախմբի հետ աշխատելու  վաղեմի փորձը, իր խոնարհումը բերեց խմբավարին և դաշնակահարին ազգանվեր  աշխատանքի համար:
Հուզումնալից էր նաև լրագրող Կարինե Հովսեփյանի խոսքը՝ տոգորված ուրախ զարմանքով և հպարտությամբ, որ հայրենիքից դուրս ապրող  մանուկների շուրթերից տարածվում էին  այսպիսի 36576931հայաշունչ հայրենասիրական երգերը:
Հաշվետու համերգին իր գնահատանքի խոսքը բերեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Արժևորելով գեղարվեստական բարձր  ճաշակով, կատարողական մեծ վարպետությամբ ներկայացված ելույթները, Թեմակալ առաջնորդը գովեստի խոսքեր ուղղեց «Հայարտան» ղեկավարներին, ուսուցիչ-երաժիշտներին ներդրած ջանքերի, երեխաներին կենտրոնում համախմբելու և հայ մշակույթը նրանց հոգում սերմանելու, նրանց կատարմամբ հնչեցնելու համար: Սրբազան հայրը երախտագիտության խոսքեր ուղղեց սաների ծնողներին, ովքեր գիտակցելով իրենց զավակների հայեցի դաստիարակության կարևորությունը, նրանց ուղղորդում են «Հայարտուն» կենտրոն:
Հիշեցնենք, որ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի խմբակներ ընդունելության ժամանակահատվածը մեկնարկել է եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբեր.  «Հայարտունն» արդեն սկսել է ընդունելությունը բոլոր խմբակներ, նախակրթարան, ստեղծագործական, կիրակնօրյա դպրոց եւ կենտրոնի դռները բաց են մինչեւ օգոստոսի սկիզբ: Պայմանը նույնն է. բոլոր երեխաները ստեղծագործական խմբեր ընդունվելիս պետք է ընտրություն անցնեն, հայերեն գրել կարդալ չգիտեցողները անպայման պետք է դառնան կիրակնօրյա դպրոցի սաներ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)