1

fb you od

Տոնական Սուրբ և Անմահ Պատարագ Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հունիսի 16-ին, Վիրահայոց թեմի Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական1 փոխանորդության Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշենի Սբ.Հրեշտակապետաց եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ  և հոգևոր ու սարկավագաց դասի մասնակցությամբ մատուցվեց  սրբալույս Պատարագ : Օրը տոնական էր, Սուրբ և Անմահ Պատարագը նվիրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի  նշխարների գյուտին:
Հակառակ գյուղում  գյուղատնտեսական աշխատանքների թեժ ժամանակաշրջանին,  տեղի բնակչությունը, որի շրջանում էին նաև 2բազում երիտասարդներ, պատանիներ և մանուկներ, իր մասնակցությունն էր բերել Սուրբ Պատարագին, ստանալու հաղորդություն և Թեմակալ առաջնորդի օրհնությունը:
Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ-Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց 3օրվա խորհրդի մասին և շնորհավորեց հավատացյալներին՝ համազգային մեծ տոնի առիթով:
Թեմակալ առաջնորդն իր գնահատանքը և օրհնությունը փոխանցեց շրջանի հոգևոր հովիվ  արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանին՝  նրա անմնացորդ  ծառայության համար:
Տեր Վազգեն եպիսկոպոսը նաև իր օրհնությունը  բաշխեց Ջիգրաշեն գյուղի ժողովրդին, տեղի 4ղեկավարությանը  եկեղեցուն մշտապես աջակցելու համար:
Սբ. Պատարագին իրենց ներկայությունն էին բերել Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու և հարակից գյուղերի  հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը և  Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը:
Հավարտ Սուրբ Պատարագի համագյուղացիների կողմից  կազմակերպվեց հյուրասիրություն: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)