1

fb you od

«Հայկական Տոլմա» փառատոնն Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում և հարակից գյուղերում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի մայիսի 13-ին, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության գլխավոր՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, օրհնությամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, տեղի ունեցած «Հայկական Տոլմա» փառատոնով եզրափակվեց մայիսի 6-ին տարածաշրջանում մեկնարկած, հայկական ազգային կերակրատեսակի՝ տոլմայի փառատոնը։ 1
Մայիսի 11-ին «Տոլմա-2018» փառատոնն անցկացվեց Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Փառատոնին մասնակցում էին գյուղի թիվ 1 և թիվ 2 դպրոցների, մանկապարտեզի, գյուղապետարանի, շախմատի դպրոցի կոլեկտիվները, խաչի քավորի ընտանիքը, երեցկին Լիանա Մխիթարյանը՝ ավանդական ամառային և յուրահատուկ` հավի մսով, սնկով ու ընկույզով  տոլմաներով։
Եկեղեցին լեփ-լեցուն էր։ Եկեղեցում էին հավաքվել ոչ միայն փառատոնի մասնակիցները, այլ նաև բազմաթիվ հյուրեր, ովքեր ցանկանում էին մասնակցել տոլմայի առաջին փառատոնին։ Փառատոնը մեկնարկեց եկեղեցում։ Դիլիսկայի և հարակից համայնքների հոգևոր հովիվ Արժանապատիվ 2Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը կատարեց հանդիսավոր ժամերգություն։ Հավարտ ժամերգության՝ Տեր Տիգրան քահանան խոսեց տոլմա պատրաստելու ավանդության ու տոլմայի պատկանելության մասին։
Այնուհետև հյուրերը համտեսեցին և ընտրեցին 3 ամենահամեղ տոլմաները։ Հաղթեցին թիվ 1 դպրոցից 2 մասնակիցներ և թիվ 2 դպրոցից 1 մասնակից։ Հաղթողները3 ստացան նվերներ ու շնորհակալագրեր։
Օրն էլ ավելի տոնական դարձրեցին Դիլիսկա գյուղի «Ալե»պարային խմբի (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Ռադիկ Եզոյան) սաները իրենց գեղեցիկ կատարումներով։ Տոլմայի փառատոնն ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով և բարձր տրամադրությամբ։ Ներկաները շատ ուրախ էին ու շնորհակալ նման գեղեցիկ տոն կազմակերպելու համար և հույս հայտնեցին, որ այն շարունակական կլինի։
4Մայիսի 12-ին, տոլմայի փառատոն անցկացվեց Արակովայի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Արակովայի և հարակից համայնքների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը կատարեց հանդիսավոր ժամերգություն, ապա եկեղեցուն կից Խրիմյան Հայրիկ նախակրթարանի ավագների խումբը ներկայացրեց տոլմայի մասին փոքրիկ միջոցառում։ Հավարտ միջոցառման Արժանապատիվ Տեր Հայրը օրհնեց տոլմաները, որից հետո նախակրթարանում տրվեց տոնական ճաշ։ 5
Փառատոնի եզրափակումը կատարվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, որտեղ ձեռամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանաատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի և մասնակցությամբ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի տեղի ունեցավ Սուրբ և Անմահ Պատարագ։ Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ քահանան  հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Հավարտ Սուրբ Պատարագի՝  Տեր Հայրերը եկեղեցում հավաքված հավատացյալներին հրավիրեցին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու 6բակ՝ մասնակից լինելու «Հայկական տոլմա» փառատոնին։
Չնայած հորդառատ անձրևին, եկեղեցու բակը մարդաշատ էր։ Այնտեղ էին հավաքվել ոչ միայն մասնակիցները, այլ նաև բազմաթիվ հյուրեր։ Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի 7փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Հակոբ Չախմախչյանը։ Ներկա էին նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սաները՝ թեմի կրթական բաժնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի և պարուսույցի ուղեկցությամբ։
 Տեր Տաթև քահանան ներկայացրեց տոլմա պատրաստելու ավանդությունը, շնորհավորեց փառատոնի կապակցությամբ, ապա օրհնվեց տոլման և  հյուրերը համտեսեցին այն։ Չնայած այն հանգամանքին, որ փառատոնն առաջին անգամ էր անցկացվում, միջոցառմանը բազմաթիվ տնային տնտեսուհիներ էին մասնակցում։ Փառատոնի բոլոր մասնակիցները Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կողմից 8ստացան նվերներ ու շնորհակալագրեր։
Փառատոնն իրենց ելույթով զարդարեցին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Ջավախքի ձայներ» երգչախմբի սաները։ Փառատոնի ավարտին Տեր Տաթև քահանան հույս հայտնեց, որ փառատոնը շարունակական կլինի և հետագայում ավելի մեծ մասշտաբներ կընդգրկի, և բացի քաղաքի տնային տնտեսուհիներից, կմասնակցեն տիկնայք նաև գյուղական համայնքներից։
Փառատոնից հետո առաջնորդական փոխանորդության դահլիճում Հայարտուն կենտրոնի սաներն ու փոխանորդության «Զարթոնք» պարի խմբի սաները միասին պարեցին հակական շուտջպարը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)