1

fb you od

Սուրբ Սարգսի տոնը Սամցխե-Ջավախքում նշվեց մեծ շուքով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինակիցների տոնը հանդիսավորությամբ նշվեց Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում: Ամենուրեք այն արձանագրվեց նախատոնակով, Սուրբ Պատարագներով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հաստատված երիտասարդների օրհնության կարգով:

2018 թվականի հունվարի 26-ին` երագահաս, խնդրակատար, երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի նախատոնակին, Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի սաները՝ 1Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի ուղեկցությամբ, ձիավոր առաջնորդի գլխավորությամբ, շարժվեցին դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ կատարվեց հանդիսավոր ժամերգություն: Տեր Տաթև քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց, մեկնեց օրվա խորհուրդը, շնորհավորեց եկեղեցում հավաքված հավատացյալներին տոնի կապակցությամբ։Հավարտ ժամերգության՝կատարվեց երիտասարդների օրհնության կարգ և բաժանվեցին աղի բլիթներ:

27336590 1586798241402550 6657020501209118803 nՄինչև ուշ գիշեր չդադարեց ուխտավորների հոսքը Ախալքալաքի Սուրբ Խաչ և Դիլիսկայի Սուրբ Սարգիս  եկեղեցիներ։ Իսկ առավոտյան, Սուրբ Սարգսի տոնի օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպրաց դասը, եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի սաները, հավատացյալ ուխտավորների խումբը, Տեր Տաթև քահանա Մարուքյանի 2ուղեկցությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով, շարականների երգեցողությամբ շարժվեցին դեպի Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեց Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը։ Ուխտավորների թափորը միացավ Սուրբ Պատարագին:

3Հունվարի 27-ին՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնն աննախադեպ էր Դիլիսկայի Սրբի անունը կրող եկեղեցում: Հովվական այցելությամբ այնտեղ էր գտնվում և տոնական Սուրբ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։4

Սրբազան Պատարագին ներկա էին Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը,Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, քաղաքապետներ Անիվարդ Մոսոյանը, Յուրիկ Ունանյանը, այլ պաշտոնյաներ, հյուրեր և ուխտավորներ Ջավախքի բոլոր գյուղերից:

Հընթացս Սբ. Պատարագի, Վազգեն Սրբազանը անդրադարձ կատարեց Սուրբ Սարգիս զորավարի և նրա զինակիցների քրիստոնեական հավատի համար նահատակության պատմությանը, խոսեց տոնի խորհրդի մասին, փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետի բարեմաղթանքները երիտասարդներին և, շնորհավորելով նրանց կատարեց երիտասարդների օրհնության կարգ:

5Հավարտ Սբ.Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդի ձեռամբ օծվեց Սուրբ Թադևոս Առաքյալի սրբապատկերը և իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց բարերարներին իրենց եկեղեցանվեր գործնեության համար:

Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության տոնը հավուր պատշաճի նշվեց նաև թեմի մյուս եկեղեցիներում:Տոնի օրերին եռուզեռ էր Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում: Երեկոյան 6ժամերգությունից հետո, երիտասարդներով լեփ-լեցուն եկեղեցում արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, շնորհավորեց բոլոր Սարգիսներին և Մարտիրոսներին անվանակոչության կապակցությամբ, կատարեց երիտասարդների օրհնության կարգ և պահպանելով ժողովրդական ավանդույթը, նրանց բաժանեց Ռաֆայել Ջավախ կենտրոնի սաների ձեռքով պատրաստած և գեղեցիկ ձևավորված աղի բլիթները:
8

7Ախալցխայի և հարակից գյուղերի հավատացյալները Սուրբ Սարգիս զորավարի նախատոնակին և տոնական Սուրբ Պատարագին մասնակից դարձան Սազել գյուղի Սրբի անունը կրող եկեղեցում:Երեկոյան ժամերգությանը Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը հավուր պատշաճի մեկնաբանեց տոնի խորհուրդը, անդրադարձ կատարեց նաև նրա երիտասարդների հովանավոր և սիրո բարեխոս լինելու պատմություններին և բաժանեց նրանց 9աղի բլիթներ:Հաջորդ օրը տոնական Սուրբ Պատարագ մատուցեց Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը: Պատարագի ավարտին կատարվեց երիտասարդների օրհնության կարգ:

Սուրբ Սարգսի տոնը նշվեց նաև Ծալկայի հովվությունում: