1

fb you od

Ամանորյա տոնահանդես Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12017 թվականի դեկտեմբերի 21-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ամանորյա և Սուրբծննդյան տոնահանդեսը:

Դահլիճում հպարտորեն վեր էր խոյացել պես-պես խաղալիքներով և զարդերով պճնված տոնածառը,իսկ դիմացի պատին գրված «Ուստա փիսո» բառերը1 հուշում էին, որ երեխաները ինչ-որ անակնկալ են պատրաստել մեծահասակների համար: Դահլիճի կենտրոնում տեղեր էին զբաղեցրել սիրունատես փոքրիկները՝ ուսուցիչների երևակայությամբ և ծնողների աջակցությամբ զուգված ու զարդարված՝ ոմանք անտառի բնակիչների, ոմանք հրեշտակների, ոմանք էլ հեքիաթների ու լեգնդների հերոսների տեսքով:

Ոգևորված փոքրիկները սպասում էին Նոր տարվան և Ձմեռ պապին, որը անպայման գալու էր, բայց միայն իրենց լավ ելույթներից հետո: Նրանք պատրաստվել էին շատ լավ և ուզում էին, որ իրենց ուսուցիչները, և դահլիճում ներկա ծնողները, տատիկներն ու պապիկները, հյուրերը, և որ ամենակարևորն է, Ձմեռ պապը անպայման գոհ մնան:

Իսկ դահլիճում տեղեր էին զբաղեցրել պատվավոր հյուրեր. Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Սադոյանը՝ տիկնոջ և դստեր հետ, դեսպանության դիվանագետները:

2Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ:

Տոնահանդեսը ողջույնի խոսքով և Ամանորյա ու Սուրբծննդյան բարեմաղթանքով բացեց Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն և նախակրթարանի ղեկավար3 Եվգենյա Մարկոսյանը և ասպարեզը տրամադրեց երեխաներին: Նրանք հաջորդաբար արտասանեցին, երգեցին ու պարեցին, ցուցադրելով Նոր տարվան և Սուրբ Ծննդին նվիրված այն ամենը, ինչը սովորեցրել էին հարգելի ուսուցիչները:

Այնուհետև փոքրիկները մեծ վարպետությամբ ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» լեգենդը՝ նոր հերոսներով և նորովի մեկնաբանությամբ, բարու և արդարության հաղթանակով: Առանձնահատուկ էր երեխաների դերասանական վարպետությունը, հերոսներին բնութագրող հագուստը և արտիստական շարժուձևը, ինչը նրանց խոսքը և խաղը դարձրել էր գեղեցիկ, լիարժեք, տոնահանդեսը՝ կատարյալ: Ակնհայտ էր, որ երեխաների տպավորիչ արտասանությունը, պարը, երգը տնօրեն Եվգենյա Մարկոսյանի գլխավորությամբ՝ ուսուցիչներ Մետաքսյա Ղազարյանի, Անի Զեյնալյանի, Մարիա Աբուլյանի, Սուրեն Աբրամյանի, Իվանե 4Մկրտչյանի ջանքերի շնորհիվ էր:

Ամանորյա տոնահանդեսից իր տպավորությունը կիսեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Պարոն դեսպանը բարձր գնահատեց նախակրթարանի ուսուցիչների աշխատանքը տոնահանդեսը այսպես գեղեցիկ կազմակերպելու և երեխաների մոտ իրավամբ ամանորյա տրամադրություն ստեղծելու համար, գոհունակության խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի գործունեությանը համայնքային կյանքը բազմաբղետ, հետաքրքիր և կենտրոնացած դարձնելու համար և հայտնեց դեսպանության պատրաստակամությունը վիրահայ համայնքի գործունեությանը աջակցելու նպատակով:5

Հավարտ միջոցառման գնահատանքի և օրհնության իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն անդրադարձ կատարեց «Հայարտուն» կենտրոնի, ի մասնավորի այստեղ գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի գործունեությանը, որն ամեն անգամ ներկայանում է նոր գեղեցկությամբ, նոր ձևավորմամբ: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց նախակրթարանի ուսուցիչներին, բոլոր աշխատակիցներին նրանց նվիրական գործունեության համար: Սրբազան հայրն իր երախտագիտությունը հայտնեց Վրաստանում ՀՀ դեսպանությանը, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն 6Սադոյանի գլխավորությամբ, ով առաջին իսկ օրերից իր ուշադրությանն է արժանացնում վիրահայ համայնքի կյանքը: Վազգեն Սրբազանը ներկաներին շնորհավորեց գալիք Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների առիթով և բոլորին հրավիրեց մասնակցելու Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի արարողություններին:

Ավանդույթի համաձայն եկավ Ձմեռ պապը և իր գոհունակությունը հայտնելով երեխաների գեղեցիկ ելույթների համար, նրանց բաժանեց ամանորյա նվերներ, որ պատրաստել էին Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանը և Վրաստանում ՀՀ դեսպանությունը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)