1

fb you od

Լավաշ՝ հայոց հաց հանապազօրյա PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12017 թվականի նոյեմբերի 29-ին, Ախալքալաքի շրջանային վարչության «Ապագայի տուն» կենտրոնում կազմակերպվել էր Հայոց Հացին և Լավաշին նվիրված գեղեցիկ միջոցառում։

Միջոցառմանը ներկա էին Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը և Ախալքալաքի ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ1 Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Տոնահանդեսին իրենց ներկայությունն էին բերել տեղի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, շրջանային վարչության սպորտի և երիտասարդության բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշով, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ծնողներ, հյուրեր, հասարակայնության ներկայացուցիչներ:

2Դահլիճը ձևավորված էր միջոցառման բովանդակությանը հարիր: Ցուցադրված էին հացի, ի մասնավորի լավաշի թխման բոլոր պարագաները: Ազգային տարազով զուգված երեխաները ներկայացրեցին հացի պատրաստման ողջ գործընթացը՝ խմորը հունցելուց մինչև թոնրի մեջ թխելը: Միաժամանակ հնչեցին ասույթներ՝ նվիրված հանապազօրյա սուրբ հացին: Միջոցառումը հագեցած էր Հայոց լավաշին նվիրված գեղեցիկ բանաստեղծական ստեղծագործություններով ու երգերով։3

Միջոցառման ավարտին արժանապատիվ Տեր Տաթև քահանան հանդես եկավ օրհնության խոսքով, իր գոհունակությունը հայտնեց Ապագայի տան ողջ անձնակազմին ու շնորհաշատ սաներին` գեղեցիկ ու յուրահատուկ միջոցառում կազմակերպելու և ներկայացնելու համար։ Տեր Հայրը հիշեցրեց բոլորին, որ Հացի սրբությունը առավելապես արտացոլված է եկեղեցական Սրբազան ծիսակարգում` Սուրբ Հաղորդության պարագայով և մեկ անգամ ևս հորդորեց բոլորին մշտապես ներկա լինել Սուրբ Պատարագի խորհրդին։ 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)