1

fb you od

Ուխտագնացություն՝ նվիրված Աստվածամոր ծննդյան տոնին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glxavor

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով նշում է սեպտեմբերի 8-ին: Ընթացիկ տարի Սբ. Աստվածամոր ծննդյան տոնը Վիրահայոց թեմում նշվեց ուխտագնացությամբ: 2017 թվականի սեպտեմբերի 8-ի առավոտյան, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնաբեր առաջնորդությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուց հավատացյալների խումբը ուխտի մեկնեց Թեթրիծղարոյի շրջանի Փոքր Դաղեթ գյուղի Սուրբ Աստվածածնի անունը կրող եկեղեցին:

Ուխտի ճանապարհին թբիլիսահայ հավատացյալները, Թեմակալ առաջնորդի ու հոգևոր հայրերի գլխավորությամբ, աղոթք արեցին և մոմեր վառեցին մեկ այլ եկեղեցում՝ Շամշուլդայի(Սամշվիլդե) 19-րդ դարի Սուրբ Փրկիչ հայոց հինավուրց տաճարում: Փոքր Դաղեթի Սուրբ Աստվածածնի եկեղեցում ուխտավորները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին, որը մատուցեց Բոլնիսի և Թեթրիծղարոյի հայկական համայնքների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը: Սուրբ Պատարագը ներդաշնակվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախմբի անդամների կողմից շարականների երգեցողությամբ: Հընթացս Սուրբ Պատարագի Վազգեն Սրբազանը քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Աննայից և Հովակիմից Սուրբ Մարիամի ծննդի մասին, մեկնաբանեց Աստվածամոր հավատին նվիրվածությունը, ով տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը: Թեմակալ առաջնորդը հորդորեց ներկաներին Մարիամ Աստվածածնի առաքինությամբ, հավատավոր մոր լույսով ներշնչված շարունակել ապրել քրիստոնեական պատվիրաններով, Եկեղեցու պատգամներով: Սրբազանը նշեց, որ Աստվածամոր ծննդյան տոնը իր համար առանձնակի նշանակություն ունի, քանի որ 1991 թվականին կուսակրոն հոգևորական ձեռնադրվելուց և 40-օրյա պատրաստության շրջան անցնելուց հետո, այս

օրը՝ սեպտեմբերի 8-ին իր անդրանիկ Պատարագն է մատուցել Մայր տաճար Սուրբ Էջմիածնում: Հավատացյալները հետաքրքրությամբ ունկնդրեցին օրվա քարոզը և ստացան հաղորդություն: Դաղեթը, Դաղեթ-Խաչենը, հայաբնակ գյուղ է Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանում: Գյուղը հիմնադրել են Ղարաբաղի Խաչեն գավառից եկած հայերը։ Գյուղն ունեցել է 18-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին անունով եկեղեցին, որը տասնամյակներ շարունակ փակված էր և գտնվում էր վթարային վիճակում: Ծնունդով Դաղեթից, ռուսաստանաբնակ Արսեն Աղամիրյանի, Սեյրան Փերիխանյանի, Արտյոմ Առուշանյանի և Լևոն Կարախանյանի բարերարությամբ վերանորոգվեց Աստծու տունը և 2013 թվականին հանդիսավորապես վերաօծվեց Վիրահայոց թեմի առաջնորդի ձեռամբ:

1 2 3 DSC00944

 DSC00962