1

fb you od

«Հայկական Երուսաղեմ» - դասախոսություն «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

IMG 9275 

2017 թվականի ապրիլի 8-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ դասախոսություն «Հայկական Երուսաղեմ» թեմայով: Մեծ Պահքի այս օրերին Երուսաղեմի Սուրբ վայրերը, ի մասնավորի «Հայկական թաղամասը» դասախոսությամբ առավել հանգամանալից ներկայացնելու Երևանի Սերգո Փարաջանովի տուն-թանգարանի հիմնադիր-տնօրեն, արվեստագետ և լուսանկարիչ՝ Զավեն Սարգսյանի մտադրությունը թբիլիսահայերի կողմից ընդունվեց մեծ գոհունակությամբ և խորին երախտագիտությամբ:

Բանախոսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Դասախոսությանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ներկաները դիտելով Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիների, Սուրբ Թարգմանչաց դպրոցի, հայկական այգու և այլ պատմական ու կրոնական շինությունների մասին գունապատկերները, նաև տեղեկացան, որ հայկական թաղամասը հայաբնակ է, կյանքն այստեղ ընթանում է իր սովորական առօրյայով և կենցաղով: Թաղամասի կարևորագույն շինություններից է Սուրբ Հակոբյանց եկեղեցին, ուր նվիրական հոգևոր ծառայություն են իրականացնում Հայոց Եկեղեցու սպասավորները:

Բանախոսը պատմեց նաև Սերգո Փարաջանովի կենդանության օրոք Հայաստանի հետ ունեցած կապերի, Ուկրաինայում ապրած տարիների մասին, խոսեց տաղանդավոր նկարիչ-ռեժիսորի անկատար մնացած ծրագրերի ու երազանքների մասին: Զավեն Սարգսյանը խոսեց նաև աշխարհում մեծ համբավ ու հեղինակություն վայելող Սերգո Փարաջանովի տուն-թանգարանի մասին և պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին: 

IMG 9280 IMG 9289 IMG 9333 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)