1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդի քարոզը՝ ուղղված մանուկներին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

qaroz 

2017 թվականի հունվարի 15-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի  Թեմակալ  առաջնորդը քարոզ խոսեց  օրվա խորհրդի՝ հունվարի 13-ին նշված Հիսուսի անվանակոչության  օրվա կապակցությամբ և իր քարոզչությունն ուղղեց  մանուկներին: Սրբազանի հորդորն էր մանուկներին լինել բարի, ապրել  հավատքով ու աղոթքով, լինել ծնողների, ընտանիքի և ազգի  արժանի  զավակներ և նվիրյալներ: Դա է սովորեցնում  մեզ մեր կրոնը, մեր Սուրբ Եկեղեցին:  
Սուրբ և Անմահ Պատարագին ներկա էին Վիրահայոց թեմի մայրենիի ուսուցման Սուրբ Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա և Սուրբ Եղիա մարգարե կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց ուսուցիչների և ծնողների հետ:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)