1

fb you od

Սուրբծննդյան և Աստվածհայտնության տոն Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1 

2017 թվականի հունարի 6-ին, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հրաշափառ տոնին նվիրված Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, հոգևոր ու դպրաց դասի մասնակցությամբ մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ: Հարյուրավոր հավատացյալներ միաբանվել էին Փրկչի Ծննդյան խորհրդին հաղորդակից լինելու: Բոլորի շուրթերին էր. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» բարի ավետիսը:

Պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնեքի կարգ` ի հիշատակ Տիրոջ Հորդանան գետում մկրտության:

Բաթումի Սուրբ Փրկիչ Եկեղեցի այցելեցին և հավատացյալներին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորեցին Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն, Գերագույն խորհրդի անդամ Իլիա Վերձաձեն, կրթության, գիտության և սպորտի նախարար Ինգա Շամիլաշվիլին, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովը, Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Հոսսեին Մաշհադին, Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

Հայոց եկեղեցի այցելեց և տոնի առիթով շնորհավորական խոսք ասաց նաև Աջարիայի Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովիվ հայր Գաբրիել Բրագանտինին: Տոնական Պատարագը լուսաբանում էր «Աջարիա» հեռուստաընկերությունը: 

1 1 1 2 1 3 1 4 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)