1

fb you od

Սարկավագական ձեռնադրություն Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Sarkavagakan dzernadrutyun 

2016 թվականի դեկտեմբերի 26-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում,Սուրբ Ստեփանոս նախավկայի և առաջին մարտիրոսի տոնը նշվեց Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագով:

Հընթացս Սուրբ Պատարագի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված ավանդույթի համաձայն, Ստեփանոսի բերկրառատ տոնի առիթով, կատարվեց սարկավագական ձեռնադրություն: Վերջին քսան տասրիների ընթացքում Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում այս արարողությունը կատարվեց առաջին անգամ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ կատարվեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Հովսեփ ուրարակիր Չիրախովի, Գևորգ ուրարարակիր Անտոնյանի, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու Օթար ուրարակիր Գիգաուրիի և Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու Պետրոս դպիր Գասպարյանի սարկավագական ձեռնադրությունը, ովքեր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, հաջողությամբ հանձնել էին սարկավագական քննությունները:      Սրբազան Հայրը Ձեռնադրության Ս. խորհրդից հետո ներկայացրեց Ս. Ստեփանոսի տոնի իմաստը, նշելով, որ Հայ Եկեղեցին այսօր ոգեկոչում է Ընդհանրական Եկեղեցու առաջին նահատակ Ս. Ստեփանոսի հիշատակը, ով իր կենարար արյամբ Քրիստոսի Եկեղեցու հիմքերն ամրացրեց: Դիմելով նորընծաներին` Սրբազան Հայրը հորդորեց նրանց հետևելու Սուրբի մարտիրոսական, խորհրդավոր, հեզ ու մաքուր հոգևոր ծառայությանը, լավագույնս արժեւորել այն մեծագույն առաքելությունը, որին կոչվում են նրանք` դառնալու Քրիստոսի քաղցր լուծի կրողներ: Գերաշնորհ Սրբազանը կարեւորեց այդ առաքելության իրագործումը սիրով ու հավատքով` իբրեւ Տիրոջն արժանի մշակներ:

Վիրահայոց թեմի առաջնորդն իր օրհնությունն ու հայրական պատգամը բերեց նորընծա սարկավագներին, իրենց ազնով պահվածքով, գիտելիքներով և ծառայությամբ իրապես փառավորելու Հայոց Եկեղեցու անունը:
    Դեռևս դեկտեմբերի 25-ին`երեկոյան, Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ հատուկ արարողակարգով նախապես տեղի էր ունեցել կիսասարկավագության տվչության արարողությունը: Վիրահայոց թեմի 4 դպիրներ ստացել էին կիսասարկավագության աստիճան:

Տվչության և ձեռնադրության արարողություններին մասնակցում էին Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հգշ. Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հգշ. Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, հոգևոր դասը:

Հավելենք, որ դեկտեմբերի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սարկավագական ձեռնադրության արժանացան ծննդով թբիլիսեցի Գևորգյան ճեմարանի սաներ Արտակ Անտոնյանը և Եղիշե Հարությունյանը:

IMGP0073 IMGP0078 IMGP0732 IMGP0737 

IMGP0774 PENT9283 PENT9853 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)