1

fb you od

Նորընտիր պատգամավորը Հայոց եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

chichinadze 

2016 թվականի նոյեմբերի 6-ին, Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների ժամանակ իր հանդեպ ցուցաբերած վստահության համար երախտագիտություն և շնորհակալություն հայտնելու նպատակով Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի էր եկել Իսանի շրջանից մեծամասնական համակարգով Վրաստանի խորհրդարան ընտրված պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն:

Հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը շնորհավորեց նորընտիր պատգամավորին և առիթ ընձեռեց դիմելու հավատացյալներին:

Վրաստանի խորհրդարանի նորընտիր անդամը ի դեմս եկեղեցու հավատացյալների, Իսանի շրջանի հայ ազգաբնակչությանը շնորհակալություն հայտնեց ընտրությունների ժամանակ հօգուտ իրեն քվեարկելու համար: Պատգամավոր Ճիճինաձեն վերահաստատեց նախընտրական խոստումները և հանձնառու եղավ իր պատգամավորության տարիներին օժանդակել թբիլիսահայ համայնքին, Հայոց Եկեղեցուն և մշակութային մյուս օջախներին՝ նրանց առջև ծառացած խնդիրների լուծման գործում: 

IMGP0408 IMGP0428 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)