1

fb you od

Ցուցահանդես-վաճառք - «Ես նկարում եմ հին քաղաքը» PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

G1 

2016 թվականի հոկտեմբերի 29-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Ես նկարում եմ հին քաղաքը» մանկական նկարի ցուցահանդես-վաճառք:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և Վրաստանի «Աջակցություն» կրթական ասոցիացիայի նախաձեռնությամբ կյանքի կոչված միջազգային այս նախագիծն իրականացավ Վիրահայոց թեմի առաջնորդարանի, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման հիմնադրամի, «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Նախագիծն ընթացավ երկու փուլով: Առաջին փուլում մայրաքաղաքի հանրային և մասնավոր դպրոցների տարբեր ազգի շուրջ 50 աշակերտներ, «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցու բակում կազմակերպված «Ես նկարում եմ հին քաղաքը» կարգախոսով նկարչական մրցույթի ընթացքում նկարեցին հին քաղաքի պատկերները: Միջոցառման նպատակն էր աշակերտներին ծանոթացնել տարբեր ազգերի հետ խաղաղ համակեցության օրինակին, նրանց ընդգրկել բարեգործական ակտիվություններին և աջակցել ստեղծագործական ինքնադրսևորման ունակությունների զարգացմանը:

Միջազգային բարեգործական նախագծի շրջանակներում մրցույթի մասնակիցները այցելեցին Հայաստան, եղան Դիլիջանի միջազգային քոլեջում, մայրաքաղաք Երևանում:

Նախագծի երկրորդ փուլի իրականացման շրջանակներում IDeA hիմնադրամի ներկայացուցիչ Էլեոնորա Մալխասյանը և Վրաստանի «Աջակցություն» կրթական ասոցիացիայի նախագահ Քեթևան Աբեսաձեն մրցույթին մասնակցած տարբեր ազգի երեխաներին փոխանցեցին մասնակցության վկայականներ և Իակոբ Ցուրտավելիի «Շուշանիկի վարքը» պատկերազարդի գիրքը երեք լեզուներով:

Այնուհետև կազմակերպվեց երեխաների ձեռքով և պատկերացմամբ կատարված այն 25 լավագույն աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, որոնք զարդարել էին Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերը: Միջոցառումը բարեգործական էր: Հյուրերը, որոնց շրջանում էին հայ և վրացի գործարարներ, պաշտոնատար անձինք, սիրով ձեռք բերեցին երեխաների աշխատանքները և կատարեցին հանգանակություն: Մուտքագրված գումարը փոխանցվեց Կոջորի սահմանափակ կարողություններով մանկատանը, որը գործում է «Մարդկանց վաճառքի (թրեֆիկինգի) զոհերի պաշտպանության և օգնության պետական հիմնադրամի» հովանավորության ներքո:

Զգալով բարեգործություն կատարելու մեծ բերկրանքը, երեխաները իրենց ներդրումն ունեցած Կոջորիի մանկատանը աջակցության գործում:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)