1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդի այցը Բաթումի PDF Տպել Էլ.փոստ

13495415 96544387 

2016 թվականի hունիսի 19-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, պատվիրակության անդամների ուղեկցությամբ, այցելեց Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցի:

Հավատացյալներով թեփ-լեցուն եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հավուր պատշաճի մեկնաբանեց օրվա խորհուրդը՝ Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը, որտեղ գտնվում էր Աստվածամոր գլխաշորը: Թեմակալ առաջնորդն իր քարոզում հորդորեց քրիստոնյա հավատացյալներին առօրյա կյանքում ձգտել Սուրբ Աստվածածնի երկրային կյանքի, հավատի, արիության, համբերության, մաքուր մտքի ու սրտի բարձր օրինակին:

Սրբազան Հայրը օրհնության և գնահատանքի խոսքեր ուղղեց Սուրբ Պատարագին ներկա Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանին՝ Աջարիայում հյուպատոսական իր պաշտոնավարությունն ավարտելու կապակցությամբ: Արժևորելով Աջարիայում Արամ Գրիգորյանի հյուպատոսական գործունեությունը, Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց նաև հայապահպան այն ազգանվեր գործերին, որոնք իրականացվել են Գրիգորյանի պաշտոնավարության ժամանակաշրջանում, ամրագրելով արժանավոր հայորդու ներդրումը նաև Բաթումիում Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնի բացման գործում:

Թեմակալ առաջնորդը վիրահայ հավատացյալների կողմից Արամ Գրիգորյանին նվիրեց ճանաչված գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի «Հին Թբիլիսիի տեսարանով» կտավը:

Ավարտելով իր առաջնորդական այցը Բաթումի, Վիրահայոց թեմի առաջնորդը պատվիրակության անդամների հետ նույն օրը վերադարձավ Թբիլիսի: 

1343334 13490666 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)