1

fb you od

Թբիլիսահայերի ուխտը Սուրբ Երկիր PDF Տպել Էլ.փոստ

Jerusalem 2 

2016 թվականի ապրիլի 28-ին, ստանալով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի գլխավորությամբ, թբիլիսահայ հավատացյալների խումբն ուղևորվեց Երուսաղեմ: Ուխտագնացությունը շարունակվեց 10 օր, դառնալով նրանցից յուրաքանչյուրի աստվածատենչ երազանքի իրականացում:

Հայերի համար ուխտագնացությունը Ավետյաց Երկիր առանձնահատուկ նվիրական է. աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած ժողովուրդը և  Երուսաղեմում Հայոց Պատրիարքություն ունեցող ազգի զավակների երազանքն է ուխտն ի կատար ածել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկում: Եվ հայոց ուխտագնացության ոսկե շղթայի օղակներից մեկը հիրավի դարձավ թբիլիսահայերի այս ուխտը:

Հատկանշական է, որ Տիրոջ հրաշափառ Հարության տոնը Երուսաղեմում նշում են Հուլյան (հին) տոմարով, ուստի թբիլիսահայ ուխտավորները երջանիկ էին նաև նրանով, որ Սուրբ Երկրում գտնվեցին Ավագ շաբաթվա օրերին և մասնակիցը դարձան ժամերգություններին, առավոտյան և գիշերային Սբ. Պատարագներին, ծիսական բոլոր արարողություններին, ինչը նրանց հոգին լցնում էր անբացատրելի խաղաղությամբ և ուրախությամբ:

Տասնօրյա ուխտագնացության ընթացքում Վիրահայոց թեմի ուխտավորներին Հայաստանից, Լեհաստանից, Ռուսաստանից և Կանադայից միացել էին ուխտավորներ:

Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի կողմից Սբ. Հարության, Սբ. Կույսի գերեզմանի վրա գտնվող Սբ. Աստվածածնի տաճարներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին մասնակցեցին ուխտավորներ և ստացան Հաղորդություն:

Թբիլիսահայ ուխտավորներն արժանացան մասնակիցը դառնալու տարին մեկ անգամ Սբ. Զատկի տոնի հաջորդ օրը մատուցվող Ուխտավորաց Սբ. Պատարագին և մեծահանդես թափորին, որ տեղի ունեցավ Սբ. Հակոբյանց տաճարում պատրիարք Ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հանդիսապետությամբ: Ուխտավորները հնարավորություն ունեցան հաղորդակից լինելու Հայ Երուսաղեմին:

Ուխտավորները անջնջելի տպավորություններով, հոգեպես վերանորոգված, երանության մեծ զգացումով վերադարձան Թբիլիսի՝ երբևէ կրկին վերադառնալու ակնկալիքով:

IMG 3946 IMG 3944 FullSizeRender 

IMG 3941 IMG 3942 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)