1

fb you od

Ճրագալույց PDF Տպել Էլ.փոստ

chragaluic 

2016 թվականի մարտի 26-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագ:

Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ:

Հավարտ Սուրբ Պատարագի Սրբազան Հոր ձեռամբ Բաթումի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնում կատարվեց տնօրհնեք:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագին իրենց մասնակցությունը բերեցին Վրաստանի պաշտպանության նախարար տիկին Թինաթին Խիդաշելին, Վրաստանի պաշտպանության փոխնախարար, գնդապետ Բեսարիոն Լոլաձեն, գնդապետներ Նիկոլոզ Ագլաձեն, Դիմիտրի Կիկնաձեն, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչները, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ,թբիլիսահայ համայնքային գործիչներ, հյուրեր, հավատացյալներ:

Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի հայկական համայնքների հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը հավատացյալներին շնորհավորեց Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով, բարեմաղթելով Վրաստան և Հայաստան աշխարհներին խաղաղություն, առաջընթաց ու զարգացում: Հոգեշնորհ Հայր Սուրբը հանուն Վիրահայոց թեմի առաջնորդի ողջունեց Վրաստանի պաշտպանության նախարարի և մյուս պետական այրերի ներկայությունը Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում:

Վիրահայերին Քրիստոսի Սուրբ Հարության Ճրագալույցի առիթով շնորհավորեց նախարար Թինաթին Խիդաշելին: «Քրիստոնյա հավատքին հավատարմությունը դարեր շարունակ եղել է հայերի և վրացիների մաքառումներով լի գոյության ուղեկիցը: Այսօր էլ ահաբեկչությունների այս ֆոնի վրա միակ մաղթանքը խաղաղությունն է, որ իշխի Հայաստանում, Վրաստանում և ամբողջ աշխարհում»- իր խոսքում ասաց Վրաստանի պաշտպանության նախարարը:

Սուրբ Գևորգ եկեղեցու ջրօրհնեքի խաչի կնքահայր Յուրի Երեմյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հյուրասիրություն հավատացյալների համար:

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)