1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդի այցը Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ

12339664 84766416 

2015 թվականի դեկտեմբերի 5-6-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ ուղեկցությամբ առաջնորդարանի պաշտոնեության, այց կատարեց Բաթումի: Թբիլիսիից ժամանած հյուրերին տեղի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու մոտ դիմավորեցին Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, նորաստեղծ Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթա-մշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն՝ աշխատակազմի հետ:

Նույն օրը կայացավ Վիրահայոց թեմի առաջնորդի և պատվիրակության անդամների աշխատանքային հանդիպումը եկեղեցու հոգևոր հովվի և կենտրոնի ուսուցչական կազմի հետ: Աշխատանքների դրվածքը միմյանց ծանոթացնելուց հետո, կատարվեց փորձի փոխանակություն, քննարկվեցին երկուստեք հետաքրքրող հարցեր, գտնելով համագործակցության եզրերը:

Վիրահայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ հյուրերը մասնակցեցին Բաթումիի Ալեքսանդր Մանթաշովի անվան կենտրոնի պաշտոնական բացմանը, որից հետո ներկա գտնվեցին Սուրբ Փրկիչ եկեղեցում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբի մենակատար,դասական երգի հոգեհմա կատարող Իրէն Ավակյանի «Աղաչանք» բարեգործական մենահամերգին:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 6-ին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հոգևոր տեսուչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մատուցեց կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի Հոգեշնորհ Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց «Աստված սեր է» խորհրդի շուրջ:

Հավարտ Սբ.Պատարագի Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Գյումրիի, Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի:

Պատվիրակության անդամները, Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, Ալեքսանդր Մանթաշովի անվան կենտրոնում ներկա գտնվեցին հայերենի ուսուցման դասին: Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը և մշակույթի կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, կենտրոնի տնօրինությանը փոխանցեցին 140 կտոր տարբեր դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, որոնք Վիրահայոց թեմին տրամադրել է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը:

Տեղի ունեցավ նաև նորաստեղծ կենտրոնին նվերների փոխանցում և նվիրատվություն:

Առաջնորդի այցելությունից ստացած վառ տպավորություններով Վիրահայոց թեմի պատվիրակությունը վերադարձավ Թբիլիսի:

12339414 847498645370132 1644500845411302977 o 12362859 847658428687487 4065270593988531946 o 11233263 847664278686902 3642353426082457810 o

IMGP0110  IMGP0086

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)