1

fb you od

Էջմիածինցի նկարիչների ցուցահանդես Ախալցիխեում PDF Տպել Էլ.փոստ

31732789 

2015 թվականի նոյեմբերի 17-ին, USAID-ի Ախալցիխեի ժողովրդավարության ներգրավվման կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց ՀՀ ք. Էջմիածնի նկարիչների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչները, Ախալցիխեի քաղաքապետարանի, շրջանային և տեղական ինքնավար մարմինների ղեկավարները, մշակույթի բաժնի աշխատակիցները, Ախալցիխեի հայ համայնքի անդամներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսն իրականացել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումբուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլիի առաջարկությամբ և հրավերով, որը կատարվել է Թբիլիսում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում Էջմիածնի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացմանը:

Էջմիածնի նկարիչների աշխատանքների ցուցադրությունը Ախալցիխեում ողջունեցին Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխե քաղաքի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, «Վահրամ Գայֆեճյան» մշակույթի տան տնօրեն Ալեքսանդր Իգիթխանյանը, Էջմիածնի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատու Ներսես Մելիքյանը և ուրիշներ:

Ախալցիխեի քաղաքապետ Գիորգի Կոպաձեն բարձր գնահատելով ցուցահանդեսի կազմակերպումը հայտարարեց, որ նման միջոցառումները նպաստում են Ախալցիխեի հայ-վրացական մշակութային հարաբերությունների զարգացմանը և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին հրավիրեց Ախալցիխե ժամանել ցանկացած ժամանակ, բարձրաձայնելով նրան ուղղված «Ախալցիխեոբա» տոնին ներկա գտնվելու հրավերը:

Էջմիածնի նկարիչների ցուցահանդեսը Ախալցիխե քաղաքից դեկտեմբերի մեկին կտեղափոխվի Ախալքալաք և կցուցադրվի այնտեղ մինչև դեկտեմբերի 15-ը: 

10046777 56184000 78890622 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)