1

fb you od

Բացօթյա դաս Սուրբ Գևորգ եկեղեցու բակում PDF Տպել Էլ.փոստ

bac das 

2015 թվականի նոյեմբերի 21-ին, Վիրահայոց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցի պատմության դասը ոչ թե սովորականի նման տեղի ունեցավ «Հայարտուն» կենտրոնի «Վարդան Ջինիշյանի հիշատակին» դասասենյակում, այլ ընթացավ բացօթյա՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում: Դասի թեման հայոց Եկեղեցիներն էին, ի մասնավորի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին: Վիրահայոց Թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի և երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի նախաձեռնությամբ, հայոց լեզվի ուսուցչուհի Թամարա Գաբոյանի ու պատմության ուսուցիչ Ռևիկ Կարապետյանի պատմածը Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնադրման, թբիլիսահայության կյանքում ունեցած դերի և ծավալած գործունեության մասին, աշակերտներն ունկնդրեցին եկեղեցու կամարների ներքո, տպավորվելով հայ իշխան Ումեկի կողմից հիմնադրված 13-րդ դարի կառույց հայոց եկեղեցու զորությամբ ու գեղեցկությամբ, որը հարյուրամյակներ շարունակ թբիլիսահայության սիրելի աղոթատեղին է:

Խմբին միացած Գևորգ սարկավագ Անտոնյանը բացօթյա դասի մասնակիցներին պատմեց երկու տարի առաջ՝ Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման գործը ձեռնարկած «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի շրջանակներում «Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամի կատարած վերանորոգչական աշխատանքների մասին, որի արդյունքում վերակառուցվել և արժանավայել տեսք է ստացել հայոց խնդրակատար տաճարը:

Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա դպրոցի սաներին օրհնության խոսք ասաց և կրթական ու երիտասարդական բաժինների նախաձեռնությունը բարձր գնահատեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան հայրը կարևորեց վրաց եղբայրական հողում նման եկեղեցու գոյությունը և հորդորեց այսպիսի բացօթյա դասեր անցկացնել նաև «Հայարտուն» կենտրոնի մյուս խմբերի սովորողների համար: 

IMG 2237 IMG 2258 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)