1

fb you od

Սեռականություն և ամուսնություն PDF Տպել Էլ.փոստ
Հոդվածներ

13221318Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց»-Ծննդ. 1.26-27:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ ավանդական ընտանիքը և ընտանիքի ինստիտուտը ընդհանուր առմամբ վտանգված է:

Աստծու պատկերը ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ մեջ է, այն արտացոլված է տղամարդու և կնոջ միջև աստվածային միությամբ, որը կատարելապես արտահայտում է Աստծո արարչական զորությունը, Իր կենսատու, Իր անձնազոհ և առաքինի բնությամբ:Եվ դա հնարավոր է միայն հետերոսեքսուալ միությամբ:

Երբ Աստված ստեղծեց Ադամին զուգընկեր, Նա ստեղծեց Եվային,և ոչ թե մեկ այլ Ադամի: Սա նշանակում է, որ տղամարդու և կնոջ կատարյալ միությունը պահանջում է որոշակի տարբերություններ, ինչպես նաև որոշակի հիասքանչ նմանություններ, որի պատճառով Ադամը կարող էր բացականչել. «Ահա, սա ոսկրն է իմ ոսկրերից և մարմինը իմ մարմնից»:

Տղամարդու և կնոջ ինտիմ կապը բնական միություն է երկուսի միջև (զգացմունքային և ֆիզիկական), այնպես որ այն համապատասխանում է մեր մարմինների կառուցվածքին և դա որդեծնության բնական ճանապարհն է:

Երբ Հիսուսին հարցրեցին ամուսնության մասին, նա միանգամից ետ գնաց Ծննդոց Գրքի այն հատվածները, որտեղ ասվում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև է, և այն պետք է լինի ողջ կյանքի համար: Նա Ծննդոց Գրքի արարչագործության հատվածները իբրև ճշմարտություն նկատեց Իր ժամանակի համար և այն, ինչը որը ճշմարիտ է Քրիստոսի համար, ճշմարիտ է նաև քրիստոնյաների համար: Հիսուս հատուկ միասեռականության մասին ոչինչ չասաց, սակայն այն փաստը, որ Նա հիշատակեց Ծննդոց Գրքի ամուսնության մասին հատվածները և դրանք համարեց ամուսնության համար հիմնական՝ առավել քան օրենքը, առիթ չտալով կասկածելու եզրահանգմանը:

Ամուսնությունը միություն է տղամարդու և կնոջ միջև և վերջ: Դարեր շարունակ, հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, բոլոր ավանդական կրոններում. հուդայականություն, քրիստոնեություն և իսլամ, ամուսնությունը եղել է տղամարդու և կնոջ միջև: Որոշ ձայներ Արևմուտքից (Եվրոպա, Հոլիվուդ) տարածում են առասպելն այն մասին, որ ամուսնանալու համար «այն ամենը, ինչ հարկավոր է՝ դա միայն սերն է» : Սա ուղղակի խաբեություն է:

Երբ մենք ասում ենք, որ ավանդական ընտանիքը հիմնված է ամուսնության վրա, իսկ ամուսնությունը դա միություն է տղամարդու և կնոջ միջև, ոմանք մեզ մեղադրում են ոչբավարար բաց, ոչբավարար ազատական և ոչբավարար հանդուրժողական լինելու մեջ: Մենք որևէ մեկի կամ որևէ խմբի դեմ չենք պայքարում, մենք պարզապես պաշտպանում և հավատարիմ ենք մնում Աստծու կողմից տրված բազմադարյա օրենքներին և պատվիրաններին:

Ամուսնությունը հիմնված է զգացմունքների վրա ոչ ավելի, քան որևէ այլ միություն կյանքում: Ամուսնությունը, ինչպես նաև մարդկային այլ հարաբերություններ, իր մեջ ունի հուզումներ, այն թերևս չի ստեղծվում ինչ-որ կոնկրետ հույզերի առաջացմամբ: Ես չեմ ժխտում, որ համասեռամոլները ունակ են ունենալ խորը զգացմունքներ իրենց զուգընկերների հանդեպ, բայց պնդում եմ, որ անկախ այն բանից, թե որքան խորը կլինեն նրանց զգացմունքները զուգընկերոջ նկատմամբ, այն, ինչ տեղի է ունենում նրանց միջև, չի կարելի անվանել ամուսնություն Աստծու առաջ. Սա մի գեղեցիկ ինքնախաբեություն է: Ավանդական ամուսնությունը առողջ ընտանիքի հիմնաքարն է: Ամուսնությունը դա հիմնարար սոցիալական ինստիտուտ է, որի նպատակը ոչ միայն երկու անհատների հուզումների բավարարումն է, այլ նաև հասարակությանը բարիք բերելը, որը Ամենազորի օրհնության կամ անեծքի տակ է: Հասարակությունները, որոնք հույզերի բավարարումը վեր են դասում (աստվածային) ճշմարտությունից և սկզբունքներից, շուտով կդառնան բազում ծայրահեղ հակումների, այլասերման վայրեր և կքայքայվեն: Տերը կդատի ցանկացած հասարակություն, որտեղ թույլատրելի է միասեռականների ամուսնությունը:

Ես հավատում եմ, որ Աստված կդատի նաև այն հասարակությունը, որտեղ թույլատրվում է միասեռ զույգերին երեխաներ որդեգրել և օգտվել դոնորական սերմնահեղուկից:

Աստծո Խոսքը հասարակությունից վեր է, և երբ այն միտումնավոր անտեսվում է հանուն առաջընթացի ու լուսավորության, դա արդեն լույս չէ, այլ խորը խավար:

Փոքրամասնություններին հարմարվելու համար մենք չենք կարող դրժել Աստծո Խոսքը:

Ոչ մի եկեղեցի, որը լրջորեն է ընդունում Աստվածաշունչը, չի կարող արտոնել միությունը միասեռ զույգերի միջև:

Երբ որոշ երկրներ օրինականացնում են այդ չարիքը, Աստծու ճշմարիտ և հավատարիմ զավակները պետք է հաստատակամ լինեն և երբեք թույլ չտան միասեռ ամուսնություններ եկեղեցում, սինագոգում կամ մզկիթում:

Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյան